Պյոտր Պորոշենկոն Դոնալդ Թրամփի հետ կքննարկի անվտանգության ոլորտի համագործակցության հարցեր

Պյոտր Պորոշենկոն Դոնալդ Թրամփի հետ կքննարկի անվտանգության ոլորտի համագործակցության հարցեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ սեպտեմբերի 21-ի նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու է Դոնբասի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:

«Քննարկվելու են մի շարք հարցեր: Ես չեմ կարող խոսել ԱՄՆ նախագահի անունից, ինչ հարցեր նա կբարձրացնի հանդիպման ընթացքում, սակայն, իհարկե, մենք քննարկելու ենք Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը, համատեղ մարտավարության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը», – ասել է Կլիմկինը:

Նա նշել է, որ կքննարկվի նաև ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինայում բարեփոխումների իրականացման հարցը:

Ըստ Կլիմկինի՝ Պորոշենկոն ԱՄՆ-ը այցելության ընթացքում ունի պլանավորած 20 հանդիպումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում