Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ
Նմանատիպ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին հանդիպել է Մադագասկարի արտգործնախարար Էրի Ռաբարի-Նձակայի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը շնորհավորել է Էրի Ռաբարի-Նձակային բարեկամ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդվի երկկողմ հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանը, ջերմությամբ վերհիշելով անցյալ նոյեմբերին իր այցելությունը Անտանանարիվու՝ շնորհակալություն է հայտնել Մադագասկարին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման որոշմանը սատարելու համար։
Նախարարները կարևորել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը։
Էդվարդ Նալբանդյանը և Էրի Ռաբարի-Նձական հանգամանալից զույց են ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում