Times.am | Թուրքիայում կարող է վտանգավոր լինել Կարո Փայլանի և այլ ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար
AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայում կարող է վտանգավոր լինել Կարո Փայլանի և այլ ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար

 
 

Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող հայազգի պատգամավոր Կարո Փայլանի համար այդ երկրում կարող է վտանգավոր լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար վտանգների մասին խոսելիս ասաց Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն:

Նրա պնդմամբ, սակայն, այսօր Թուրքիայում այն նույն մթնոլորտը չէ, ինչ առկա էր Հրանտ Դինքի պարագայում:

«Ներկայումս սպառնալիքները միայն կարծես հայերին չեն ուղղված, ընդհանրապես Թուրքիայում ազատ մտածող բոլոր մարդիկ վտանգի տակ են: Կարծում եմ՝ ավտորիտար համակարգերում միշտ էլ վտանգ կա, վախն էլ մարդկային զգացողություն է»,- նշեց Բայրամօղլուն:

Համեմատելով Հրանտ Դինքի և Կարո Փայլանի դեպքերը՝ թուրք գործիչը նկատեց, որ դրանք տարբեր են:

«Կարծում եմ՝ Հրանտ Դինքի պարագան մի փոքր այլ էր, ես ինքս Հրանտ Դինքի շատ մտերիմ ընկերն եմ եղել: Ամբողջ այդ ընթացքը` մինչև նրա սպանությունը, ինձ շատ լավ ծանոթ է: Հրանտ Դինքը շատ մեծ դերակատարում ունեցավ Թուրքիայում Ցեղասպանության, հայկական ինքնության օրակարգ բերելու հարցում: Այդ ժամանակվա մթնոլորտն այլ էր, հիմա նման մթնոլորտ չկա: Կարո Փայլանի համար էլ՝ որպես այդ խնդիրներն արծարծող պատգամավոր, կարող է վտանգավոր լինել, բայց այդ նույն մթնոլորտը չէ, ինչ առկա էր Հրանտ Դինքի պարագայում, և ներկայումս սպառնալիքները միայն կարծես հայերին չեն ուղղված, ընդհանրապես Թուրքիայում ազատ մտածող բոլոր մարդիկ վտանգի տակ են»,- ընդգծեց Ալի Բայրամօղլուն:

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերիմիջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։ Նա սպանվելէ թուրք ազգայնականների ձեռքով 2007թ. հունվարի 19-ին:

Լրահոս
ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում. Փաշինյան Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում ՀՀ-ի իմիջը չվնասելու համար, իսկ կալանքի որոշումը վիճարկում ենք. պաշտպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan