Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում

Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունենալու համար մարդիկ կարող են տարբեր վտանգների հետ բախվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազը։

«Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունենալու համար մեզ հանդիպած խնդիրներից մեկն այն էր, որ իմ կինը՝ Զեյնեֆը, ով նախաձեռնել էր «Ներողություն ենք խնդրում» ակցիան՝ աշխատանքից հեռացվեց։ Նա բալետի պարուհի է և ակցիայից հետո նրա հետ աշխատանքի պայմանագիրը խզեցին և պարի խումբը ցրվեց։ Ներկայումս կանգնում ենք այդպիսի խնդիրների առջև»,- ընդգծեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում