AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը, Նախագահի համոզմամբ, շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջև փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման համար:

«Առողջապահության ոլորտի մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուր մարտահրավերներից են և դուրս են առանձին պետությունների առողջապահական համակարգերի սահմաններից: Այդ բարդ խնդիրներն առնչվում են սոցիալ-տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Այդ իսկ պատճառով նման մասնագիտական քննարկումները և փորձի փոխանակումը կարող են միայն օգտակար լինել»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը ասվածի համատեքստում կարևորել է Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովի օրակարգում ներառված հարցերը, այդ թվում՝ առողջապահության ոլորտի բարեփոխումների, ԵԱՏՄ շրջանակներում ոլորտի ինտեգրացիոն գործընթացների հետ կապված: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին:

ՌԴ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում առողջապահական համաժողովի հրաշալի կազմակերպման համար և ընդգծել, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը թույլ է տալիս արդեն իսկ արձանագրել համատեղ աշխատանքի որոշակի արդյունքներ, որոնց անդրադարձ կկատարվի հերթական՝ երրորդ համաժողովի ժամանակ:

Վերոնիկա Սկվորցովան իր տպավորություններն է ներկայացրել ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոն այցելությունից: Նա գոհունակությամբ է նշել, որ ՀՀ առաջին տիկնոջ մեծ ջանքերի և նախաձեռնության շնորհիվ ստեղծված նոր բաժանմունքի և լաբորատորիայի հիմնման, կադրերի պատրաստման ու նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև ռուսաստանյան առաջատար առողջապահական կենտրոնները:

ՌԴ առողջապահության նախարարը սերտ համագործակցությամբ առանձնացող ընթացիկ տարին խորհրդանշական է համարել, քանի որ Հայաստանը և Ռուսաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ հոբելյանները:

Հանդիպմանը նախարար Սկվորցովան Հանրապետության Նախագահին ներկայացրել է ՌԴ առողջապահական համակարգի զարգացման առաջնահերթ ուղղություններն ու ծրագրերը, խոսել նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղղությունների, փորձի փոխանակման հնարավորությունների մասին, որոնց շուրջ հայ գործընկերոջ հետ երևանյան համաժողովի շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

 

Լրահոս
Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը կանաչ տարածքի հաշվին օբյեկտ է կառուցում «Հայկական ժամանակ». Միքայել Մելքումյան. Գնաճով բյուջե են լցնում «Փաստ». Շիրակի մարզի Կապս համայնքի դպրոցը փլվում է «Ժամանակ». «Սասնա ծռեր»-ից առնվազն 5 անձ կարող է արդարացվել, 3-ը ամենախիստ պատիժն են ստանալու «Ժողովուրդ». Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 21 «Գյումրի. սթրիթ-արթի օր». քաղաքի լքված պատերը նոր կյանք ու դեմք ստացան ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը ՄԻՊ-ի աշխատակազմի թունիսցի հյուրերը այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan