ԿԺԴՀ-ն պատրաստվում է բալիստիկ հրթիռների հերթական արձակումներ անցկացնել

Հյուսիսկորեական մի քանի բալիստիկ հրթիռ դուրս է բերվել Փհենյանում տեղակայված ռազմական ձեռնարկությունից և տեղափոխվել արձակման դիրքեր, ինչը կարող է վկայել նոր արձակումների պատրաստության մասին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով հարավկորեական KBS հեռուստաալիքին:

Նրանց տվյալների համաձայն՝ հարավկորեական և ամերիկյան հետախուզությունները ֆիքսել են բալիստիկ հրթիռների դուրսբերումը՝ Փհենյանի հյուսիսային Սանիմ-դոն շրջանում տեղակայված՝ հրթիռային տեխնիկայի ուսումնասիրությունների կենտրոնից:

Հարավկորեական իշխանությունները կարծում են, որ ԿԺԴՀ-ն կարող է գնալ բալիստիկ հրթիռների հերթական սադրիչ արձակմանը՝ նվիրված իշխող «Կորեայի աշխատավորական կուսակցության» հիմնադրմանը, որը նշվելու է հոկտեմբերի 10-ին:

Նախորդ շաբաթ ԿԺԴՀ ԱԳ նախարար Լի Յոն Հոն Նյու Յորքում հայտարարել էր, որ ի պատասխան ամերիկյան սպառնալիքների՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Խաղաղ օվկիանոսի ջրերում կարող է ջերմամիջուկային մարտագլխիկի փորձարկում անցկացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում