Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է Իրան
02/10/2017 12:38
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Հուլուսի Աքարը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թեհրանում Աքարը հանդիպել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Բաքըրի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են սահմանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև իրադրությունը տարածաշրջանում:
Այցի շրջանակում ակնկալվում է նաև Հուլուսի Աքարի հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում