AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Մանսուրյանին շնորհվեց Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում և քաղաքի մշակույթի կենտրոնը կոչվեց կոմպոզիտորի անունով

 
 
 

Արթիկի մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոն, որի ժամանակ հնչեցին Իսահակյանի ու Չարենցի բանաստեղծությունների հիման գրված մանսուրյանական երգաշարերը:

Համերգին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Հենրիետա Հարությունովան (սոպրանո), Աննա Ավդալյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Յանա Դարյանը (ալտ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր): Կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործությունը հակիրճ ներկայացրեց երաժշտագետ Մհեր Նավոյանը: Համերգի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր Ռոբերտ Մլքեյանը, գլխավոր աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, աջակիցները` Շիրակի մարզպետարանը և Արթիկի քաղաքապետարանը, պրոդյուսերը՝ Տիգրան Վիրաբյանը։

Մաեստրոյի մասնակցությամբ և հարյուրավոր երաժիշտների ներկայությամբ Արթիկի մշակույթի կենտրոնը անվանակոչվեց Տիգրան Մանսուրյանի անվամբ:
Արթիկի ընտրությունը պատահական չէ՝ Մանսուրյանի մանկության և պատանեկության տարիներն անցել են այս քաղաքում: Տիգրան Մանսուրյանին, ընդհանուր առմամբ, Շիրակ աշխարհի հետ շատ բարի ու ջերմ հիշողություններ են կապում՝ Մանսուրյանների ընտանիքը Բեյրութից ներգաղթում է Հայաստան՝ Շիրակ: Առաջին տարիներն ապրում է Պեմզաշեն գյուղում, ապա 1947-ին տեղափոխվում Արթիկ, որտեղ, ինչպես կոմպոզիտորն է ասում, սովորում է հայ գիրն ու Արթիկի մշակույթի տանը ծանոթանում երաժշտական գործիքին: Մինչ համերգի մեկնարկը պատասխանելով լրագրողների հարցերին՝ մաեստրոն նշեց, որ թեև Արթիկում չի ծնվել, բայց իրեն արթիկցի է համարում: «1947-ին, երբ Բեյրութից եկանք, տեղավորվեցինք Արթիկում: Իրականում ես ինձ համարում եմ արթիկցի և ուզում եմ այս քաղաքին վերադարձնել այն, ինչ տեսել, լսել ու վայելել եմ այստեղ: Ես մշտապես պարտք եմ այս քաղաքին ու նրա մարդկանց: Այստեղ ես առաջին անգամ «հանդիպեցի» դաշնամուրի հետ ու կապվեցի այդ գործիքին մոլեռանդորեն: Արթիկն ինձ համար շատ սիրելի է: Իմ՝ ժողովրդական երգի հանդեպ սերը, նաև Լմբատից ու Հառիճավանքից է, երբ գնում էի կանաչ-կարմիր կիրակիներին մասնակցելու: Հրաշք էր...»,-իր խոսքում նշեց Տիգրան Մանսուրյանը:

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն ընթերցեց Արթիկի ավագանու որոշումը, որով Տիգրան Մանսուրյանին շնորհվեց Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում:
Երեկոյի ավարտին կոմպոզիտորը դաշնամուրով կատարեց հատված «Կտոր մը երկինք» ֆիլմի համար իր գրած երաժշտությունից:

Լրահոս
Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին Պետության կարիքների համար երկարացվում է սեփականության օտարման մասին օրենքի բողոքարկման ժամկետը Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյանը փաստում է՝ կառավարության շենքի շրջափակումն անօրինական գործողություն է Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին Հայաստանի Նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը Արմեն Սարգսյանը հայտարարությամբ ողջունել է ՀՀ նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծելու ՀՅԴ առաջարկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից Ներքաղաքական Հայաստան Ծայրահեղ իսլամը վտանգ է Կովկասի համար Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ նենգափոխվում է ամեն ինչ. Շավարշ Քոչարյան Դատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan