AM | RU
USD
EUR
RUB

Հայ-լեհական գործարար համաժողովի ընթացքում հայ գործարաներին ներկայացվեց Լեհաստանի տնտեսական ներուժը

 
 

Հայ-լեհական գործարար համաժողովի ընթացքում մի շարք ընկերություններ հնարավորություն ստացան պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության նպատակով։

Հայ-լեհական գործարար համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։

«Հայ-լեհական համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում։ Մենք ոչ միշտ ենք լիարժեք օգտագործում մեր կարողություններն ու հնարավորությունները»,- նշեց Ղազարյանը և հավելեց, որ համաժողովի նպատակն է հայ գործարարներին առավել մեծ չափով ներկայացնել Լեհաստանի հնարավորությունները, տնտեսական ներուժը։

Հայաստանի և Լեհաստանի հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատների միջև գործում է փոխգործակցության համաձայնագիր։ Լեհական ընկերությունները տեղական շուկային համագործակցություն են առաջարկում մրգերի և բանջարեղենների չորացման համար նախատեսված սարքավորումների, քիմիական հումքի, կենցաղային քիմիայի, կոսմետիկայի, կաթնամթերքի մթերման արդյունավետության բարձրացման համար նորարարական տեխնոլոգիաների և ճարտարապետության ու շինարարության ոլորտներում։

Դեսպանի խոսքով՝ հայ արտադրողին առաջնահերթ լեհական շուկայում պետք է հետաքրքրեն ալկոհոլային խմիչքները, քանի որ Լեհաստանում այդ շուկան բավականին ձևավորված և զարգացող է։

«Մեր գինիները մեծ հեռանկար կարող են ունենալ, գյուղատնտեսական վերամշակվող արտադրանքը կարող է գրավիչ լինել, ինչպես նաև արդյունաբերական որոշ առումներով կարող է լեհական շուկան հետաքրքիր լինել։ Առհասարակ, լեհական տնտեսությունը շատ բարձր տեմպերով է զարգանում, ԵՄ-ում էլ այդ երկրի դիրքը բավականին հաջող է, ունեն ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշները։ Սա բիզնեսի ցանկացած ուղղության համար շատ բարենպաստ է։ Գնահատելով Հայաստանի արտահանման ունակությունները՝ հիմնականում գյուղատնտեսական վերամշակվող արտադրանքի ու ալկոհոլային խմիչքների ոլորտներն են առավել նպաստավոր»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը։

Հայկական արտադրանքի ճանաչելիության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ արտադրողները և տուրիստական ոլորտի ընկերությունները հնարավորություն են ունեցել մասնակցել Լեհաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին։

«Շատերն ուղղակի երկկողմ առևտրատնտեսական կապեր հաստատելու միջոցով են հանդիպում լեհ գործարարների հետ և փորձում կապեր հաստատել»,- ասաց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ 

Դեկտեմբեր ամսին Վարշավայում կայանալու է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստ, որի շրջանակում հնարավոր կլինի, որպեսզի երկու երկրների գործարարները քննարկեն միմյանց հետ առևտրատնտեսական համագործակցության հարցերը։

Համաձայն ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 53,94 մլն դոլար, որից Հայաստանից արտահանումը՝ 18,8 մլն, իսկ ներմուծումը՝ 36,1 մլն դոլար։ Ապրանքաշրջանառության աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 13 տոկոս։

Լրահոս
Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Աստված տա, որ այլևս ոչ մի հայ մայր չանցնի այն դժոխքով, որը տեսել են մեր հերոսների ծնողները Պատճառված վնասից ավելի քան 44 միլիոն դրամը վերականգնվել է․ չարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Նախորդ յոթ տարիներին շարքից հանվել է ադրբեջանական 22 ԱԹՍ, հայկական կողմը կորցրել է 3-ը Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ․ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը ՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Դատարանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի կալանքը փոխելու միջնորդությունը ԱՄՆ-ում մահացել Է ժեստերի լեզվին տիրապետող գորիլան Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա Կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող փոփոխությունները նախատեսվում է ԱԺ ներկայացնել աշնանը. Թանդիլյան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին. Շարմազանով Սանասարյանը չարաշահումների դեպքում ստուգումներ կնախաձեռնի նաև իր «հեղափոխական ընկերների» գերատեսչություններում Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Նիկոլ Փաշինյան Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Արտակ Զեյնալյանը կարևորել է ԵԽ աջակցությունը Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում Թուրքիան սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը «Յանս»-ում, սեփականատիրոջ ու տնօրենի տանը խուզարկությամբ հայտնաբերված ավելի քան 1 մլն դոլարն ի պահ է հանձնվել ԿԲ-ին Դավիթ Սանասարյանը խոստանում է ապրել բացառապես աշխատավարձով Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. առողջապահության նախարարություն Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում չարաշահումների առթիվ քննվում է 13 քրգործ «Էջմիածնում ավտոմատներով հարձակվում էին հիմնարկների վրա, գումարներ էին խլում, երեխաներ էին գողանում-վաճառում». Հրաչ Բերբերյան ԵԿՄ նիստում որոշվեց կասեցնել վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. տեսանյութ Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումները հիմնավորում է ուժեղ և մաքուր թիկունք ունենալու անհրաժեշտությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել Մենք խոտ ուտող հերոս չենք ունեցել և չունենք Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Պատրաստ եմ ողջ ներուժս դնել արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու գործում. Մանե Թանդիլյան Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ Ոստիկանները բացահայտել են Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները Որևէ խնդիր չունենք. Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում բացահայտված չարաշահումներում պատասխանատվության բաժին չի ունենալու ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan