Պեդրո Ագրամունտը հեռացավ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անձնական պատճառներով այսօր ես որոշեցի այլեւս չզբաղեցնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը»,-գրել Է Ագրամունտը Twitter-ի իր օգտահաշվում:

ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք Է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ընթացակարգն իրականացնելու համար հունիսին ԵԽԽՎ-ն դիմեց աննախադեպ քայլի՝ փոխելով Վեհաժողովի հիմնական փաստաթուղթը՝ կանոնակարգը: Ավելի վաղ այն ընտրովի պաշտոնից հեռացման հնարավորություն չԷր նախատեսում: Հունիսից ԵԽԽՎ-ի նախագահի գործառույթները կատարվում են կազմակերպության 19 փոխնախագահների կողմից:

Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել Էր ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար:

Ագրամունտի անվան հետ են կապվում նաև արբեջանական խավիարային դիվանագիտության որոշ բացահայտումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում