AM | RU
USD
EUR
RUB

«Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովում ներկայացվող հետազոտություններն անսպառ նյութ են տալիս աստվածաբաններին և պատմաբաններին

 
 

«Նարեկացիական ընթերցումներ» խորագրով գիտաժողովում ներկայացվող հետազոտությունները անսպառ նյութ են տալիս գրականագետներին, աստվածաբաններին և լեզվաբաններին: Հոկտեմբերի 17-ին Մատենադարանում կայացած գիտաժողովում նման կարծիք հայտնեցին կազմակերպիչները:

«Հայաստանը նոր պատասխանատվություն է ստանձնել իբրև նարեկացիագիտության խոշոր կենտրոն այն բանից հետո, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այս պատմական որոշման հռչակումը աննախադեպ հետաքրքրություն առաջացրեց աշխարհում ոչ միայն Նարեկացու ստեղծագործության, այլ նաև հայ միջնադարյան ողջ մատենագրության և հայկական մշակույթի հանդեպ: Ահա այս մոտեցմամբ և տեսլականով Հրաչյա Թամրազյանը 2015-ին հիմք դրեց «Նարեկացիական ընթերցումներին»,-ասաց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նախորդ տարվա քննարկումներին գաղափար էր առաջացել ուշադրության կենտրոնում պահել նարեկացիագիտության որոշակի թեմա կամ բնագավառ: Եվ ներկա գիտաժողովը նվիրվեց Նարեկացու հեղինակած տաղերին և գանձերին: «Ոչ մեծ ծավալով այդ գործերից մեզ են հասել ընդամենը երեք տասնյակ, սակայն դրանք հայ միջնադարյան քերթողական արվեստի անգերազանցելի գոհարներ են: Պատահական չէ, որ բանասերներն արդեն երկու դար ուսումնասիրում են նրա ստեղծագործությունները, և դեռ շատ բան կա անելու: Նարեկացու գանձերին ու տաղերին են անդրադարձել Գաբրիել Ավետիքյանը, Նորայր Գոհարյանը, Հակոբ Նաղյանը, Մանուկ Աբեղյանը և այլք: Գանձը որպես գրական երկի տեսակ սկիզբ է առել հենց Նարեկացուց»,-ասաց Տեր-Ղևոնդյանը:

Զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՀ պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը, բանասիրության դոկտոր Վարդան Դևրիկյանը և արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը: Գիտաժողովին զեկույցներով հանդես գալու համար արտերկրից ժամանել էին նաև անվանի հայագետներ Ժան-Պիեռ Մահեն, Աբրահամ Տերյանը, Թեո Մաարտըն վան Լինտը և այլք:

Ժան-Պիեռ Մահեի կարծիքով՝ երբեմն դժվար է Նարեկացու ստեղծագործությունները ճիշտ ըմբռնել: Աբրահամ Տերյանի խոսքով՝ Նարեկացու տաղերի, գանձերի և ներբողների մասին իր զեկույցում ուշադրություն է դարձրել հատկապես ավանդական ազդեցություններին: «Անշուշտ, Նարեկացին ավանդության ստրուկը չէր, նա ստեղծագործական մտքով ընդարձակել է այդ միստիկ ավանդությունը, որի հիմքն այլաբանական մեկնությունն է»,-ասաց նա:

Ներկայացվեցին նաև նոր լույս տեսած գրքեր՝ Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի և ներբողների անգլերեն թարգմանությունը, որը կատարել է Աբրահամ Տերյանը, «Մատյան ողբերգության» լատիշերեն ծաղկաքաղ թարգմանությունը, «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» եռագրության երրորդ հատորը, որը կազմել է Արուսյակ Թամրազյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի կարծիքով՝ հայ եկեղեցական և աշխարհիկ գրականությունում Նարեկացին ճանաչվում է որպես հոգու վերածնության ռահվիրա: «Անքննելի է հայ եկեղեցու եռամեծար վարդապետ Նարեկացու աղոթքի մեծությունը: Նրա տաղերում, գանձերում կարող ենք հանդիպել սրբին իր բացառիկ մարդասիրությամբ: Նարեկացու «Մատյան ողբերգությանն» ամեն անգամ նորովի է բացատրում Աստծու սերը»,-ասաց նա ու փոխանցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գնահատանքն ու օրհնությունը կազմակերպիչներին և մասնակիցներին:

Արդեն երրորդ տարին է, որ Մատենադարանում կազմակերպվում է «Նարեկացիական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

Լրահոս
Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներով են մեկնարկել Այլ օֆ Մեն մրցաշարում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության հայտարարությունը ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում Ասկեր Մամինը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության զարգացման համար կարևոր առաջնահերթությունները Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին Կառավարությունն անգամ գործող ԸՕ-ով ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է ապահովել դրանց նկատմամբ մաքսիմալ վստահություն. Արտակ Զեյնալյան Ղրղզստանի փոխվարչապետը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության երեք տարիները Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում Թուրքիայում սաուդացի լրագրողին խեղդամահ են արել ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ Գեղարքունիքի վեց համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը Հանրապետականը հստակեցրել է իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՔՊ-ի առաջադրած թեկնածուները հաղթել են Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ Պետք է տնտեսական կապերը համապատասխանեցնենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 80 անգամ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ Маленький принц войны Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով Պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 մարդ կկորցնի աշխատանքը «Հրապարակ». Տարոն Մարգարյանը տեղափոխվել է Մոսկվա՞ «Հրապարակ». Արարատի մարզում նախկին իշխանության կողմնակիցները ճամբարափոխ են եղել «Փաստ». ՀՀԿ-ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել «Ժամանակ». Ինչու է «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Ալիևների ունեցվածքի վրա Ստամբուլում հոկտեմբերին կայանալու է սիրիական խնդրով քառակողմ գագաթնաժողովը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan