«Առավոտ». Մալաթիա համայնքում դեղատների բիզնեսում կատաղի պայքար է ընթանում

Դեղատների բիզնեսում կատաղի պայքար է գնում. Մալաթիա համայնքում, ինչպես բնակիչներն են ասում՝ Բանգլադեշում Անդրանիկի փողոցի վրա ընդամենը 150-200 մետրի վրա 12 դեղատուն է գործում:

«Առավոտ»-ի՝ դեղերի բիզնեսով զբաղվող աղբյուրը հայտնել է, որ այդ բիզնեսով զբաղվող, մեծ փողեր ունեցողները իրենց մրցակիցներին «ճանապարհից մաքրելու» համար մրցակից դեղատան հենց «քթի տակ» կրկին դեղատուն են բացում, և եթե անգամ վնասով են աշխատում, դա հետագա շահույթի համար է:

«Մրցակցին վերացնելու համար դեղատան բիզնեսով զբաղվողները վաղուց գործող դեղատան տարածքը գնում են 4-5 անգամ թանկ գներով, որպեսզի մրցակցին տարածքից հանեն»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում