Կատալոնիայի ղեկավարն սպառնացել Է խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հարցի շուրջ

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն սպառնացել Է տարածաշրջանի խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հռչակման հարցի շուրջ, եթե Իսպանիայի կառավարությունը չհամաձայնի երկխոսություն սկսել:

Այդ մասին ասված Է ինքնավարության ղեկավարի նամակում, որը հոկտեմբերի 19-ին ուղարկվել Է թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյին: Նամակը Twitter-ի միջոցով տարածել Է Կատալոնիայի կառավարությունը: Ուղերձում ասված Է, որ եթե Մադրիդն այսուհետեւ Էլ պատրաստ չլինի բանակցություններ վարել, «Կատալոնիայի խորհրդարանը կարող Է, եթե անհրաժեշտ համարի, քվեարկություն անցկացնել անկախության պաշտոնական հռչակման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում