AM | RU
USD
EUR
RUB

Լեհաստանի արտգործնախարարը ներուժ է տեսնում հայ-լեհական համագործակցությունը ամենաբարձր մակարդակով զարգացնելու համար

Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հույս ունի, որ Հայաստանի եւ Լեհաստանի համագործակցությունը կշարունակվի զարգանալ ամենաբարձր մակարդակով տարբեր ոլորտներում: Նա այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի շրջանակում:

«Սա իմ առաջին այցն է Երեւան որպես նախարար, տարիներ առաջ էր կայացել արտգործնախարարի այցը, եւ արդեն ժամանակն էր: Ուրախ եմ, որ երկու երկրների նախագահները հնարավորություն ունեցան հանդիպել եւ քննարկումներ ունենալ նախորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Իսկապես ներուժ կա համագործակցությունը զարգացնելու համար, հատկապես տնտեսական ոլորտում: Մեր քննարկումների հաջորդ մասում ես կներկայացնեմ, թե ինչ լեհական ընկերություններ են շահագրգռվածություն հայտնել համագործակցելու հայկական ընկերությունների հետ»,-ասաց նա:

Արտգործնախարարի խոսքով՝ քննարկումները չեն սահմանափակվել միայն երկկողմ հարաբերություններով:

«Ես այստեղ եմ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչ: Մենք քննարկեցինք նաեւ անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ հարցեր, որոնք առնչվում են Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին, որը պատրաստվում ենք անցկացնել արդեն հաջորդ ամիս: Մեր առաջարկով այն կկայանա Բրյուսելում, որպեսզի կարողանանք կենտրոնացնել եվրոպական բոլոր երկրների ուշադրությունը: Նախարարի հետ քննարկել ենք նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրերի բարելավման հարցը, որը բխում է երկու երկրների շահերից»,-ընդգծեց Վիտոլդ Վաշչիկովսկին:

Նա հավելեց, որ պատրաստվում են նաեւ առաջիկա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը հավանաբար տեղի կունենա հաջորդ տարվա մայիսին:

«Այս շրջանակում լիարժեք աշխատանք է իրականացվում ՆԱՏՕ-ի կողմից, այն մշտադիտարկում է մարտահրավերները բոլոր ուղղություններով: Եվ ես նաեւ այստեղ եմ, որպեսզի լսեմ հայ քաղաքական գործիչների մտահոգությունները՝ կապված Կովկասում անվտանգության խնդիրների հետ»,-եզրափակեց Լեհաստանի արտգործնախարարը:

Լրահոս
Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին Տեխնիկապես վերազինված նոր լսարանում ԵՊՀ ուսանողները կզարգացնեն արաբերենի իմացությունը Դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների Հայաստանն արևմուտքի և արևելքի միջև կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու երկար ճանապարհ է անցել. Էմանուել Մակրոն Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել. նախարարը որոշ ապրանքատեսակներից ԱԱՀ չգանձելու առաջարկի մասին ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նիդերլանդների ներկայացուցիչը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Կառավարությունը գյուղատնտեսության համար կսուբսիդավորի դիզվառելիքի թանկացումը Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում Հայաստանում սննդամթերքի թանկացումն ավելի մեծ չափով է ազդում գնաճի վրա, քան տարածաշրջանի մյուս երկրներում Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի ՊԲ-ում անցնող տարում առաջընթաց է արձանագրվել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով Գյուղատնտեսության նախարարը ներկայացրեց Հայաստանում կարտոֆիլի թանկացման պատճառը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել Վարդան Արամյանը տնտեսական կայուն աճ ունենալու համար կարևորում է մասնավոր ներդրումների ներգրավումը Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին Հարկային օրենսգրքի նոր դրույթները դրական ազդեցություն են ունենալու 90 տոկոս վարձու աշխատողների վրա Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը Բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի Թուրքիայում ձերբակալվում են «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ արտահայտվող գործիչները ԿԲ-ն հունվարի գնաճը կանխատեսում է նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակում Կոչվում է «Ձիթենու ճյուղ» Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan