ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը
21/10/2017 14:06
Նմանատիպ
Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրին այլընտրանք չկա և անհնար է այն վերանայել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Մոսկվայում անցկացվող կոնֆերանսի ընթացքում նա ընդգծել է, որ «ակնհայտ է`համաձայնագիրն աշխատում է»:
«Եվրամիության շահը կայանում է նրանում, որպեսզի պաշտպանենք այդ համաձայնագիրը, և մենք կշարունակենք դա անել»,- ընդգծել է Շմիդը:
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Թեհրանը որևէ հանգամանքում չի զարգացնի կամ ձեռք բերի միջուկային զենք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում