AM | RU
USD
EUR
RUB

Հայրենիքում բոլորս գնահատված ենք. Հելեն Ազարյանը սիրիահայ կանանց խորհուրդ է տալիս հայացքը չուղղել այլ երկրներ

Հայաստանում հաստատված սիրիահայ կանայք չպետք է նորից հայացքն ուղղեն այլ երկրներ: Նրանք կարող են աջակցություն զգալ և հաջողության հասնել հայրենիքում: Այս հորդորն է նրանց հղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մինչ Քուվեյթի կլինիկա հասած, սեփական բժշկական կենտրոնը հիմնած և հայրենիքում հաջողության հասած քուվեյթահայ գործարար Հելեն Ազարյանը, ով «Կանանց մտերմիկ զրույց» խորագրով հանդիպմանը հաջողակ պատմությամբ կիսվեց և իր փորձառությունը փոխանցեց սիրիահայ կանանց: «Արմենպրես»-ը ներկայացնում է հաջողակ կնոջ պատմությունը:

Պոլիտեխնիկական համալսարանի ապագա բժիշկը

Սովորել եմ Հայաստանի ազգային պոլիտեխտնիկական համալսարանում, սակայն հայացքս միշտ եղել է դեպի բժշկություն: Ավարտելուց հետո այդ ոլորտում ինձ համար ամենամատչելին «Հայբուսակ» համալսարանն էր: Ընդունվեցի այնտեղ, ավարտեցի՝ ստանալով կոսմետոլոգ-բժիշկ մասնագիտությունը: 1993-ին ամուսնացա, և ամուսնուս հետ մեկնեցինք Քուվեյթ:

Քուվեյթցիներին հերթում պահող հայը

Քուվեյթում, որտեղ ես աշխատում էի, ինձ սենյակ էին հատկացրել նկուղային հարկում, իսկ նույն շենքի 3-րդ հարկում աշխատում էր Քուվեյթի ամենաճանաչված դերմատոլոգը: Մի անգամ նա մոտեցել է շենքի պատասխանատուին և ասել, որ քուվեյթցիները հերթ կանգնել չեն սիրում: Հետաքրքրվել, թե ով է ներքևում աշխատողը, ում համար այդքան հերթ են կանգնում: Պատասխանատուն ասել է՝ Հայաստանից եկած հայ է:

«Ոսկե» մատներով կինը

Այցելուների հոսքն ավելանում էր: Մի անգամ լրագրող մոտեցավ ինձ և խնդրեց հարցազրույց անցկացնել: Սակայն, քանի որ շատ զբաղված էի, խնդրեցի, որ իմ աշխատանքի վերաբերյալ հարցերն ուղղի դռան մոտ սպասող այցելուներիս: Հանդիպել էր այն կնոջն, ում ես ծանր վիճակից դուրս էին բերել: Նա ինձ ներկայացրել էր հետևյալ կերպ՝ «ոսկե» մատներով կին: Արտահայտությունը տարածվել էր Քուվեյթում:

Վերադարձ հայրենիք

Երբ աշխատեցի Քուվեյթում, հասկացա՝ որպես դերմատոլոգ-վեներոլոգ վերապատրաստվելու կարիք ունեմ: Հետ վերադառնալով հայրենիք՝ շարունակեցի ուսումս: Սակայն իմ բնավորության համաձայն՝ ես պետք է զբաղվեի մի քանի գործով: Սովորելուս տարիներին առաջացավ միտքը՝ ստեղծել «Հելիոս» բժշկական կենտրոնը, որում ինձ շատ օգնեց ամուսինս: «Հելիոս»-ը Հելենի լատիներեն տարբերակն է:

Առողջությունը և գեղեցկությունը պետք է քայլեն զուգահեռ

Քուվեյթում «Հելիոս»-ը ճանաչում և վստահում են որպես հայերի կենտրոն: Այն արդեն 23-րդ տարին էր, ինչ հիմնել էի Քուվեյթում, երբ միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցող կենտրոն ստեղծեցի նաև Երևանում: Հայաստանում «Հելիոս»-ի առաջին մասնաշենքը հիմնադրվեց 2007-ին, 2010-ին՝ երկրորդը, 2016-ին՝ երրորդը: Սկզբում ստեղծվեց լաբորատորիան, որը զբաղվում է էսթետիկ բժշկությամբ և դերմատոլոգիայով, հետո մեզ միացան գինեկոլոգ, նևրոպաթոլոգ, աղիների և այլ նեղ մասնագետներ, որոնք անհրաժեշտ են արտաքին տեսքը առողջ և գեղեցիկ պահելու համար: Ես միշտ հավատացել եմ՝ չի կարող լինել առողջ մաշկ, առանց առողջ օրգանիզմի՝ առողջությունը և գեղեցկությունը պետք է քայլեն զուգահեռ: Հետո ստեղծվեց ոտնաթաթերի խնդիրներով զբաղվող կենտրոնը, այնուհետև՝ ստերիլիզացիոն համակարգով գործող եղունգների խնամքի կենտրոնը: Մատուցվող բոլոր ծառայությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

Արևելքի հայ կանայք

Կենտրոնը հիմնելուց հետո հստակ հասկացել եմ, թե ինչ եմ ուզում, այն ինձ ինքնավստահություն է տվել: Ուզում եմ՝ իմ շրջապատի բոլոր կանայք լինեն այդպիսին: Սիրիահայ կանայք չպետք է դրսում փնտրեն այն, ինչ Հայաստանում իսկապես կարող են գտնել: Արևելքի կանայք անցել են դառը և դժվար ճանապարհ: Այս հավաքը նրանց ինչ-որ կերպ սփոփելու հնարավորություն է, ցույց տալու, որ նրանք միայնակ չեն: Կլինի սիրիահայ, պարսկահայ կամ մեկ այլ տեղից եկած հայ, հայրենիքում բոլորս գնահատված ենք:

Արդեն 18 տարի Հայաստանում ապրող սիրիահայ Ալին Սարյանի կարծիքով՝ նման հաջողակ պատմությունն իսկապես ոգեշնչող է իր և մյուս սիրիահայ կանանց համար: «Եթե մեկը հաջողության է հասել, ինքդ քեզ հարցնում ես՝ ինչու ոչ ես, ես նույնպես կարող եմ: Հելենը երազեց և հասավ դրան իր աշխատասիրության և հավատքի շնորհիվ: Ես, Հելենը և շատ այլ սիրիահայեր, ովքեր մեր սեփական կամքով և սիրով ենք եկել Հայաստան, ուզում ենք մեր որոշումը ամրապնդվի հաջողությամբ»,-ասաց սիրիահայ կինը:

Հանդիպմանը ներկա ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Շուշանիկ Գասպարյանը ևս հույս հայտնեց, որ հաջողակ կինն իր պատմությամբ կոգեշնչի այլ սփյուռքահայերի՝ գործունեություն ծավալել հայրենիքում, քանի որ Հայաստանը ողջ հայության սիրտն է:

Լրահոս
Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց փաստաթուղթ, որով Սումգայիթի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչեց Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային 29-ամյա երիտասարդն իր ստեղծած կայքում ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները. հարուցվել է քրեական գործ «Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արցախի և Ադրբեջանի սահմանագծում հարաբերական հանգիստ իրադրությունը մնացել է անփոփոխ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով Գողություն կատարելու կասկածանքով Երևանում 19-ամյա աղջիկը բերման է ենթարկվել Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում շատ բան կախված է նրանից, թե ՀՀ-ն ինչպես կիրագործի գործընկերության պայմանագրի կետերը Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին «Հրապարակ». Վարչապետի խորհրդականն անձնական կայք ու աշխատակազմ ունի «Առավոտ». ՀՀ-ում Չեխիայի դեսպան. Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Ժամանակ». Հայրիկյանը պատրաստվում է հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց «Հրապարակ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից բխող փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում «Փաստ». «Քեթրինի» Միհրանի «личная неприязнь»–ն ունի բժիշկների հանդեպ «168 Ժամ». Միքայել Մելքումյան. «Կարեն Կարապետյանը կորցրեց իր պատմական շանսը» «Հայկական ժամանակ». Լոս Անջելես-Երևան թռիչքների հետ կապված ոչ մի խնդիր չկա «Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել «Հրապարակ». Ուսանողների գործողությունները կարող էին հիմք դառնալ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին Արցախի նախագահն ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն եւ Զավեն Սարգսյաններին ՀՀ ԱԳ նախարարը և Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan