AM | RU
USD
EUR
RUB

Յոգայի պրակտիկան օգնում է ավելի գիտակից մոտենալ մայրանալուն. Հայաստանում տարեցտարի զարգանում է պրենատալ յոգան

Հայաստանում տարեցտարի ավելանում է այն հղիների թիվը, ովքեր մինչ ծննդաբերությունը զբաղվում են պրենատալ յոգայով: «Արմենպրես»-ի հետ զրույցում յոգայի մարզիչ Ստելլա Բեջանյանը, ով արդեն մի քանի տարի է հղիների հետ յոգայի դասընթացներ է անցկացնում, նշեց, որ հղիների յոգան ներառում է ֆիզիկական, շնչառական ու հանգստացնող մեդիտատիվ վարժություններ, որոնք օգնում են թե ֆիզիկապես, եւ թե հոգեպես պատրաստվել ծննդաբերությանը։ «Յոգայի պրակտիկան օգնում է ավելի գիտակից մոտենալ մայրանալուն։ Մեղմ նախապատրաստել մարմինը հղիության հետագա փուլերին եւ ծննդաբերությանը, ինչպես նաեւ կապ հաստատել մոր և մանկան միջև»,-ասաց նա:

Մարզչի խոսքով` պրենատալ յոգան օգնում է ավելի ամուր և ճկուն դարձնել մարմինը, հանգստացնել միտքը , ազատվել ավելորդ լարվածությունից։

Նա նշեց, որ պրենատալ յոգայով զբաղվելու համար կան նաեւ հակացուցումներ: «Եթե մինչ հղիություն կինը չի զբաղվել յոգայով, ավելի լավ է հղիության առաջին երեք ամիսներին շեշտը դնել հանգստացնող և շնչառական վարժությունների վրա, իսկ 2-րդ եռամսյակից սկսած աստիճանաբար ավելացնել նաև ֆիզիկական ակտիվությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե հղին բժիշկից ցուցում է ստացել խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, այդ դեպքում եւս յոգան հակացուցված է»,- ասաց նա:

26-ամյա Անին արդեն չորս տարի է, յոգայով է զբաղվում: «Ամեն ինչ շատ պատահաբար ստացվեց: Գովազդով լսեցի պրենատալ յոգայի մասին եւ առաջին հղիության ժամանակ որոշեցի դասընթացների հաճախել: Ճիշտ է՝ սկզբում մի փոքր վախ ունեի, բայց հետո աստիճանաբար այն անցավ, սկսեցի ավելի թեթեւ տանել հղիությունս»,-ասաց նա:

Լրահոս
Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի. Ստոլտենբերգ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է առողջական վիճակի վատանալու պատճառով Վլադիմիր Կարապետյանը ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հիմք է համարում Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԱՄՆ-ում մահացել Է արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանը Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵԱՏՄ-ին, եթե վերջինս վերջ տա թշնամական գործողություններին Առողջապահության նախարարությունում ՀԿ-ների հետ քննարկվել է պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեման 500 դրամ անվանական արժեքով հուշադրամ-թղթադրամի «գաղտնիքները» «Հեռուստամարաթոն 2017»-ը կոչ է անում ներդրում ունենալ «Բերքառատ Արցախ»-ի կայացման գործում Կառավարությունը երկու ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Աշոտյանը՝ ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի հռչակագրի մասին ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն «Փաստ». Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ «168 Ժամ». «Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը «Հայկական ժամանակ». Ձվի գինը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 30 դրամով թանկացել է «Ժողովուրդ». Կաշառքի միջնորդության համար ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել «Հրապարակ». 2018թ.-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի «Ժողովուրդ». Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները 100.000 դրամ պարգևատրում են ստացել «Ժամանակ». Դասադուլավոր ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև կոնսենսուս է ձեռք բերվել «Հրապարակ». ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի «Ժամանակ». 8 երկիր դեռևս չի վավերաց­րել ԵՄ-ի՝ Հայաստանի հետ ստորագր­վելիք համաձայնագիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 23 Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրենին Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարի հետ Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ. թուրքագետ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan