«Հրապարակ». Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել
14/11/2017 08:50
Նմանատիպ
«Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել, հներից ազատվում են, իսկ նոր կադրերը «գազավիկներ» են: Մեզ ահազանգած աշխատակիցը պատմեց, որ ջարդն սկսվել է էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի այցից հետո՝ անցած շաբաթ, երբ հայտարարել է, որ պետք է փոփոխություններ անել, և վտանգավոր պայմաններում, ցածր աշխատավարձով աշխատող հին կադրերին սկսեցին ազատել: Նախարարի մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանը մեզ ասաց, որ կադրային ջարդ գոյություն չունի: «1700 հոգանոց աշխատակազմի պարագայում ամսական 2-3 փոփոխությունը ջարդ համարել չի կարելի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում