Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի Մ20 տարեկան պատանիների առաջնության փոխչեմպիոն

Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի Մ20 տարեկան պատանիների առաջնության փոխչեմպիոն

Իտալիայում ավարտվեցին աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունները:

Պատանիների առաջնությունում Մանուէլ Պետրոսյանը (Հայաստան), Թարի Արյանը (Նորվեգիա) և Արավինդ Չիտամբարամը (Հնդկաստան) 11 հնարավորից վաստակեցին 8.5-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արյանը հռչակվեց չեմպիոն, Պետրոսյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Չիտամբարամը եզրափակեց լավագույն եռյակը:

Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով գրավեց16-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Հարությունյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 43-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում