Դիարբեքիրի ավելի քան 40 գյուղում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել

Դիարբեքիրի ավելի քան 40 գյուղում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել

Դիրաբեքիրի Լիջե, Քոջաքյոյ, Քուլփ, Հազրո և Սիլվան գավառներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների պատրվակով 42 գյուղում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: ԻնԱյս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Փողոց դուրս գալու արգելքը սկսվել է նոյեմբերի 29-ի վաղ առավոտվանից: Այն կգործի մինչև արգելքի վերացման մասին համապատասխան հայտարարության հնչեցումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում