Թիլերսոնը կհանդիպի Վրաստանի արտգործնախարարի հետ

Թիլերսոնը կհանդիպի Վրաստանի արտգործնախարարի հետ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում Բրյուսելում կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Բրյուսելում (ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման շրջանակում) պետքարտուղարը կհանդիպի Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հետ՝ ընդգծելու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի գործընկերությանը ԱՄՆ հանձնառությունը»,- հայտնել է պետդեպի ներկայացուցիչը:

Դեկտեմբերի 4-8-ը Թիլերսոնը կայցելի Բրյուսել, Վիեննա և Փարիզ: Բրյուսելում նա կմասնակցի ՆԱՏՕ-ի նախարարական հավաքին, իսկ Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական նիստին: Արդեն Փարիզում նա կհանդիպի Ֆրանսիայի ղեկավարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում