Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից Վիգեն Սարգսյանի հորդորով

Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից Վիգեն Սարգսյանի հորդորով

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Գեներալ Բաղմանյանը իմ հորդորով զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին: Այդ որոշումները կայացնում է ՀՀ Նախագահը: Հորդորի պատճառը աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի է հետագա համատեղ ծառայության հետ»,– նշեց Վիգեն Սարգսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում