AM | RU
USD
EUR
RUB

15-20 հազար փրկարարի անհրաժեշտություն կլինի խոշոր աղետի դեպքում. Հայաստանում կամավոր փրկարարների քանակության լուրջ խնդիր կա

 
 

Հայաստանի Հանրապետությունը փրկարարների կամավորական շարժման զարգացման հարցում լուրջ խնդիր ունի։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Նրա խոսքով՝ իրենց գերատեսչությունն այժմ զբաղվում է այս ուղղությամբ և փորձում զարգացնել կամավորական շարժումը՝ ներգրավելով այդ գործընթացին բնակչությանը։

«Հայաստանում կա 3000 և ավելի վերապատրաստված հրշեջ, ովքեր այսօր արդեն նաև փրկարարներ են, և այժմ ստորաբաժանումը կոչվում է հրշեջ-փրկարարական։ Նրանք ոչ միայն աղետների, այլև ճանապարհային վթարների ժամանակ են արձագանքում։ Հայաստանում ստեղծված է 5 միջին քաղաքային որոնողա-փրկարարական թիմ, որոնք արձագանքում են հենց խոշոր աղետների դեպքում։ Այս թիմերը ստացել են համապատասխան որակավորում և այս գործընթացով շատ երկրներից մենք առաջ ենք ընկել։ 5-ից 1 թիմը 2015 թվականի սեպտեմբերի 4-ից պատրաստված է միջազգային արձագանքման»,- նշեց Եմիշյանը։

Նրա պնդմամբ՝ երկրի ներսում լուրջ խնդիր կա կամավորական շարժման զարգացման հարցում, քանի որ այն 3000 փրկարարը չի կարող ամբողջ ծավալով փրկարարական աշխատանք իրականացնել։ Եմիշյանի կարծիքով՝ խոշոր աղետի դեպքում Հայաստանին անհրաժեշտ կլինի 15-20 հազար փրկարար։

«Դրսից օգնությունը լինում է որոշակի թիմերի ձևով, բայց նրանց քանակը սահմանափակ է։ Եվրոպական երկրներում փրկարարների մոտ 10-15 տոկոսն է վճարով փրկարարական աշխատանք իրականացնում, մնացածը կամավորներ են։ Մենք այսօր ունենք փոքր կամավորական ջոկատներ, որոնք ունեն փոքրիկ գործառույթներ»,- ընդգծեց փրկարար ծառայության գնդապետը։

Եմիշյանը վստահ է, որ մարդկանց իրազեկվածությունը շատ կարևոր է, թե ինչպես պետք է դրսևորել տարբեր աղետների ժամանակ։ Անհրաժեշտ և կարևոր է համարում այն, որ դպրոցական դասագրքերում այդ քայլերի մասին տեղեկությունները ներառված են և ԲՈւՀ-երում նույնպես դասավանդվում են անվտանգության կանոնները։

Լրահոս
Թուրքիան սկսել է Տրապիզոնում սևծովյան ռազմաբազա կառուցել Արցախի ՄԻՊ-ն ամփոփել է «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ. Փաշինյան «Ժամանակ». Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ «Ժամանակ». ԱԺ փոխնախագահներից մեկը կլինի Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակ». Փափագում են գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ «Իրատես». «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը ավելի է խորացել «Հրապարակ». Արարատի մարզում նոր «բդեշխ» հաստատվեց՝ ի դեմս մարզպետ Գարիկ Սարգսյանի «Փաստ». Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը Սուրեն Շահվերդյանը հրաժարվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ Իրանում հայտնել են սեփական հրթիռների հեռահարության ավելացման հնարավորության մասին Ցավոք, շատ հաճախ ենք արտաբերում «այլևս երբեք» բառերը. Զոհրաբ Մնացականյան Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին Ռուս փորձագետը Հայաստանում տեխնոկրատների ազդեցության աճ է կանխատեսում Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման մասին Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀԿ-ն հաջողություն է մաղթում խորհրդարան անցած ուժերին և հայտարարում ժողովրդի խնդիրների լուծմանը հանձնառու լինելու մասին Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի ռազմագիտական համաժողովի Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Խորհրդարան անցած քաղաքական ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում. Միջազգային դիտորդներ Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Մի քանի բառով «ընտրությունների» մասին և ոչ միայն։ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan