AM | RU
USD
EUR
RUB

Որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում, թե դրանք անպայմանորեն կթանկանան

 
 

Հաջորդ տարվա սկզբից որոշ ապրանքների ու ծառայությունների մասով մաքսատուրքերի բարձրացումն անպայմանորեն չի ենթադրելու, թե տվյալ ապրանքատեսակները թանկանալու են: Դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

«2015-ին, երբ անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, որոշ ապրանքների և ծառայությունների մաքսատուրքերի մասով բացառություններ ենք ստացել, որոնք պետք է վերանան աստիճանաբար: Մինչև 2022 թվականն աստիճանաբար անցում ենք կատարելու միասնական տարիֆին: Հասարակության մեջ այսպիսի կարծիք կա, թե երբ մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանվում են միասնական մաքսատուրքին համապատասխան, այսինքն` բարձրանում են, դա նշանակում է, որ ապրանքների գները միանշանակորեն թանկանալու են: Ուզում եմ նշել, որ այդ տեսակետը ճիշտ չէ, և առնվազն մի քանի հանգամանքներ պետք է հաշվի առնվեն»,-ասաց պաշտոնյան:

Նա նշեց, որ դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է երրորդ երկրներից ներմուծումներին, հետևաբար, դա հնարավորություն է ստեղծելու, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից այդ ապրանքները ներկրվեն Հայաստան արդեն առանց մաքսատուրքերի: «Եթե բարձրացված մաքսատուրքով ապրանքատեսակը ներմուծվում է ոչ թե երրորդ երկրից, այլ ԵԱՏՄ-ից, ապա մաքսատուրքի դրույքաչափը կլինի 18 տոկոս, թե 36 տոկոս, դա ապրանքի գնի վրա ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև այդ երկրներից ապրանքները ներմուծվում են առանց մաքսատուրքերի վճարման»,-հավելեց ՊԵԿ փոխնախագահը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագրեր երրորդ երկրների հետ, որոնք այս պարագայում ևս կարող են պիտանի լինել: «Եթե ներմուծման փոխարինումը կատարվի այնպես, որ այդ ապրանքները ներմուծվեն այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նույնպես որևէ ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա»,-ասաց Վախթանգ Միրումյանը:

Նա նշեց նաև, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նոր հնարավորություն է տեղական արտադրողների համար, որոնք կարող են ավելացնել իրենց արտադրական ծավալներն ու շուկան գրավել:

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսման` ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությամբ ակնկալվում է սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակների մասով մաքսատուրքերի դրույքաչափերի աճ, ինչի ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.4 տոկոսային կետ: Հարկ է նշել, որ ԵԱՏՄ շրջանակում 2018 թվականից բարձրանալու են մոտ 200 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնք ազդելու են ՀՀ սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակի վրա:

Լրահոս
Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզի պաշտոնից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը Մխիթարյանը վնասվածք է ստացել Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan