«Հայկական ժամանակ». Քաղաքապետարանը 3 նոր ավտոմեքենա է ձեռք բերել

«Հայկական ժամանակ». Քաղաքապետարանը 3 նոր ավտոմեքենա է ձեռք բերել

Երևանի քաղաքապետարանն այս տարի 3 հատ «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենա է գնել։ Քաղաքապետարանի կնքած պայմանագրերի ուսումնասիրությունից պարզեց, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հունիսի 6-ին. գրել է «Հայկական ժամանակ»-ը։

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 34 միլիոն 920 հազար դրամ, իսկ ամեն մեքենայի համար քաղաքապետարանը վճարել է 11 միլիոն 640 հազար դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում