«Հրապարակ». Վարդան Ղուկասյան. «Եթե դրոշի վրա էլ խաչը լիներ, Լենինը մեզ էս օրը չէր գցի»

«Հրապարակ». Վարդան Ղուկասյան. «Եթե դրոշի վրա էլ խաչը լիներ, Լենինը մեզ էս օրը չէր գցի»

Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան դաշինքի» ներկայիս պատգամավոր «աստվածավախ» Վարդան Ղուկասյանը թերևս հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը, այժմ ապավինել է խաչին։

«Հրապարակ»-ի լրագրողը նրա կրծքին կուսակցական կրծքանշանի ու ՀՀ եռագույնի փոխարեն նկատել է փոքրիկ խաչ։ Ինչ-որ մեկից ու բանից պաշտպանվելու կարիք ունի՞ երբեմնի խրոխտ քաղաքապետը, ինչո՞ւ խաչ և ոչ, օրինակ, ՀՀ խորհրդանիշ դրոշը։ Երբեմնի ՀՀԿ-ականը պատասխանել է. «Այ, եթե դրոշի վրա էլ խաչը լիներ, Լենինը մեզ էս օրը չէր գցի»։ Վարդանիկը լրագրողին էլ է հորդորել խաչ կրել, հավատ ունենալ, Աստծուն ապավինել, որ «էս օրից» դուրս գանք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում