Անդրեյ Բաբկոն կզբաղվի իրանական շուկայով հետաքրքրված ռուսական ընկերությունների` «Մեղրի» ԱՏԳ ներգրավմամբ

Անդրեյ Բաբկոն կզբաղվի իրանական շուկայով հետաքրքրված ռուսական ընկերությունների` «Մեղրի» ԱՏԳ ներգրավմամբ

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն վստահեցնում է, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն ռուսական ընկերությունների շրջանում: «Մենք առաջիկայում զբաղվելու ենք տեղեկատվության լայն փոխանակմամբ և փորձելու ենք այստեղ ներգրավել իրանական շուկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ռուսական ընկերություններին: Պարզապես պետք են կոնկրետ ծրագրեր և հստակ պայմանավորվածություններ գործընթացն առաջ մղելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ առևտրային ներկայացուցիչը:

Բաբկոյի խոսքով` իրանական շուկան բավականին լայն է, ուստի կարելի է այնտեղ ներգրավվելու հետաքրքիր նախագծեր իրականացնել: Առևտրային ներկայացուցիչը «Մեղրի» ԱՏԳ-ի բացումը հեռանկարային որակեց նաև ԵԱՏՄ և Իրանի տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ: «Մեղրի» ազատ տնտեսական գոտին կարող է կարևոր դեր ունենալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև հարաբերությունների խորացման առումով, հատկապես միության և Իրանի հետ նախատեսվող ազատ առևտրի պայմանագրի ստորագրման պարագայում»,- հավելեց Անդրեյ Բաբկոն՝ տեղեկացնելով, որ իրենք առաջիկայում լայնորեն ուսումնասիրելու են ազատ տնտեսական գոտու հնարավորությունները ռուս տնտեսվարողներին անհրաժեշտ մանրամասներ հաղորդելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում