Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում

Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում

Օլբանի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել Նյու Յորք Նահանգից ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դոն Բոյաջյանի թեկնածության առաջադրմանը:

«Դոնը բազմիցս ցույց է տվել այս աշխատանքի համար մեզ անհրաժեշտ թեկնածուն լինելու համար պահանջվող կարողությունները, իր առաջնորդական հմտությունները»,- ինչպես փոխանցում է armenianweekly-ն, հայտարարել է հանձնախմբի նախագահ Անդրանիկ Կարագյոզյանը:

Բոյաջյանը նախ պետք է մասնակցի նախնական ընտրությանը՝ իր կուսակցության կողմից առաջադրվելու համար: Հաղթանակի դեպքում նա կպայքարի հանրապետական Էլիս Ստեֆանիկի դեմ:

Ընտրվելու դեպքում Բոյաջյանը կդառնա ԱՄՆ Կոնգրեսում հայկական ծագմամբ երրորդ անդամը՝ կոնգրեսական Աննա Էշուից և Ջեքի Սփիյերից հետո: Բոյաջյանի հայրական կողմը գաղթել է Այնթապից: Հայոց ցեղասպանության տարիներին նրա հոր ընտանիքը հաստատվել է Սարատոգա շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում