Կառավարությունը Վերահսկիչ պալատին կտրամադրի 33,5 մլն դրամ

Կառավարությունը Վերահսկիչ պալատին կտրամադրի 33,5 մլն դրամ

ՀՀ կառավարությունը Վերահսկիչ պալատին կհատկացնի 33,5 մլն դրամ՝ նոր ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար:

Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց գործադիրի նիստում: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

Հիմնավորման համաձայն, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին սպասարկող մեքենաները ձեռք են բերվել 2007-2008 թվականներին: «ՎՊ կողմից իրականացվում են վերահսկողական գործառույթներ տարբեր մարզերում: Ընդգրկվող մեքենաները հաճախակի խափանվում են՝ խոչընդոտելով բնականոն աշխատանքներին: Այդ մեքենաների հաճախակի իրականացվող վերանորոգման աշխատանքները շատ ծախսատար են և լրացուցիչ ֆինանսական միջոցներ պահանջող: Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար է ձեռք բերել նոր մեքենաներ»,- ասված է հիմնավորման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում