«Չորրորդ իշխանություն». Ծառուկյանը՝ կուսակիցներին. «Փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը»

«Չորրորդ իշխանություն». Ծառուկյանը՝ կուսակիցներին. «Փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը»

«Չորրորդ իշխանության» տեղեկացմամբ՝ նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր մոտ է կանչել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, որպեսզի հասկանա, թե Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ կապված իրականում ինչ է կատարվել։

«Երբ բոլորը միահամուռ ցանկացել են կատարվածը բարդել Ազիզյանի վրա, Ծառուկյանը հորդորել է վերջ տալ ստեղծված իրարանցմանը, ասելով՝ թեմա չկա, փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը: Չորեքշաբթի օրը արտահերթ նիստում ԱԺ-ում ստեղծված խառնաշփոթի ժամանակ պարզվել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունից միայն մեկ հոգի՝ Նապոլեոն Ազիզյանն է կողմ քվեարկել Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ, և այս փաստն էլ պատճառ էր դարձել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները լքեն դահլիճը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում