«Ժամանակ». Մոսկվայի և Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբների միջև խնդիրներ են ծագել

«Ժամանակ». Մոսկվայի և Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբների միջև խնդիրներ են ծագել

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի թիմը Հայաստանի առաջնություն տեղափոխվելու մտադրությունը մեծ դժգոհություն է առաջացրել Երևանի «Արարատ» ակումբի ղեկավարների և անձամբ սեփականատեր Վարդան Սրմաքեշի մոտ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների միջոցով հարցը չկարգավորելու դեպքում Սրմաքեշը պատրաստ է դիմել Միջազգային ատյանների դատարաններին։

«Ըստ վերջին տեղեկությունների՝ Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է ներկայանալ «Արարատ-Մոսկվա» անվամբ։ Սամվել Կարապետյանի համար այս անվանումը սկզբունքային է, քանզի «Արարատը» հայտնի բրենդ է, իսկ Մոսկվան կարող է թիմի շուրջ համախմբել այս քաղաքում բնակվող մեր հայրենակիցներին»,-գրել է թերթը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում