«Հրապարակ». Ծաղիկ Ռուբոն վաճառել է իր ամենամեծ գազալցակայանը

«Հրապարակ». Ծաղիկ Ռուբոն վաճառել է իր ամենամեծ գազալցակայանը

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, մոտ երկու ամիս առաջ իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է, գնորդն էլ, հավաստի աղբյուրներով, Տավուշի տխրահռչակ մարզպետ Հովիկ Աբովյանն է։

Թեմայի շուրջ «Հրապարակ»-ը գրել է. «Մեզ չհաջողվեց կապվել մարզպետի հետ՝ հասկանալու, թե ամսական մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետն ինչպես է կես միլիոն դոլար արժողությամբ գազալցակայան ձեռք բերել։ Չհաջողվեց լսել նաև Ծաղիկ Ռուբոյին, սակայն նրա մերձ շրջապատից տեղեկացանք, որ նախկին պատգամավորը ճարահատյալ է վաճառել բավականին եկամտաբեր և մեծ շրջանառություն ունեցող լցակայանը։

Բանն այն է, որ նրան գումար է հարկավոր եղել իր նորաբաց սպորտային հսկա համալիրը՝ «Reebok»-ն ավարտին հասցնելու համար։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ համալիրը չի արդարացնում Գևորգյանի սպասելիքները, գները բարձր են, հաճախորդները՝ քիչ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում