«Հրապարակ». ԱԺ-ում աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող փոփոխություններ են իրականացվում

«Հրապարակ». ԱԺ-ում աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող փոփոխություններ են իրականացվում

«Հրապարակ»-ը գրել է. «Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու խորհրդի արտահերթ նիստ, որը քննարկելու է կարևոր հարցեր, այդ թվում` ԱԺ աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող, ինչին ԱԺ աշխատակիցները սրտատրոփ սպասում են: Ըստ այդմ` կլուծարվեն գործերի կառավարչությունը, այլ վարչություններ, այդ թվում՝ լրատվականը, կստեղծվի մի մեծ վարչություն` փորձագիտական և վերլուծական, որի մեջ կմտնեն բոլոր լուծարվածները:

Կլինեն անվան փոփոխություններ, ասենք` հանրային կապերի վարչությունը կկոչվի լրատվության և հանրության հետ կապերի վարչություն, իսկ տեղեկատվության բաժինը և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը` հանրության հետ կապերի բաժին և լրատվության բաժին: Վերակազմավորման մեջ է նաև ֆինանսական սեկտորը: Քանդում-հավաքում եք, որ ի՞նչ անեք՝ հարցրինք մեր աղբյուրին: «Որ ավելի արդյունավետ աշխատենք»: Ի դեպ, այժմ ատեստացիա է ընթանում, որը կավարտվի հունվարին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում