AM | RU
USD
EUR
RUB

Երևանը մտահոգում, Ստեփանակերտը հաճելիորեն զարմացնում է աղտոտվածության մակարդակով

 
 

Երկրաքիմիական հետազոտությունների խայտաբղետ պատկերը

Աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանն այն եզակիներից է, ում աշխատանքային գործունեությունը ծաղկում է ապրել նույն վայրում, որտեղից սկսվել է։ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Լիլիթի համար երկրորդ տուն է արդեն շուրջ 19 տարի։ Որպես լաբորանտ` Էկոկենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնում աշխատանքի անցած ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհին տաս տարի անց ստացավ նույն բաժինը ղեկավարելու պատիվը, տարիներ անց էլ, ինքը նշանակվելով Էկոկենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, իր գիտական ղեկավարից ստացած «ժառանգությունը» հանձնեց իր ուսանողին:

1999 թվականից մեկնարկած աշխատանքային գործունեության առաջին լուրջ քայլի մասին Լիլիթ Սահակյանը կետ առ կետ կարող է պատմել։ «Առաջին հետազոտական գիտակցված աշխատանքս, որպես համեմատաբար հասուն մասնագետի, վերաբերում էր Քաջարան քաղաքի երկրաքիմիական պատկերի ուսումնասիրությանը։ Թե որ քարի տակից ինչ նմուշ եմ հանել ու ինչ պարունակություններ ունեին դրանք, այսօրվա պես հիշում եմ»,-ժպտում է Էկոլոգանոոսֆերային կենտրոնի երիտասարդ գիտաշխատողը:

Հայաստանում 1979 թվականից արվող երկրաքիմիական հետազոտությունները համակարգային ու շարունակական դարձան 1989 թվականից` ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետզոտությունների կենտրոնի կողմից։ Դինամիկ զարգացող հետազոտությունների այս ուղղության հիման վրա կառուցված տարածքների երկրաքիմիական պատկերը թույլ է տալիս գնահատելու ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերի կրած երկրաքիմիական փոփոխություններն, այնպես էլ գիտության զարգացման տեմպերը։ Կենտրոնը բուն աղտոտումից այսօր արդեն հասել է առողջական ռիսկերի գնահատման, միջառարկայական կարևոր հետազոտությունների անցկացման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ծրագրերի իրականացման փուլերին։

Այն, որ շրջակա միջավայրի երկրաքիմիական հետազոտությունների երկրորդ ուղղությունը, որը նպատակաուղղված է գնահատելու տնտեսական ցանկացած նոր շրջանառության մեջ մտնող կամ իր գործառույթը փոխել պատրաստվող տարածքի երկրաքիմիական պատկերը, բացակայում է, Լիլիթը ցավով է նշում։ «Ճիշտ է, մեր հանքերի զգալի մասը շահագործվում են խորհրդային տարիներից, երբ այս հետազոտությունները դեռ չկային, բայց գոնե նոր շահագործվողները պետք է շահագործումից առաջ հետազոտել, հասկանալ՝ ինչ երկրաքիմիական պատկեր ունեն և ինչ կփոխվի շահագործման արդյունքում։ Այդ դեպքում հնարավոր կլինի նաև գտնել երկրաքիմիական այս կամ այն փոփոխության պատասխանատուին: Հնարավոր կլինի գրագետ և անվտանգ կազմակերպել տվյալ տարածքի ոչ միայն հանքալեռնային արդյունաբերությունը, այլ նաև կից տարածքների անվտանգ և առողջական ռիսկերից զերծ գյուղատնտեսությունը»։

Երկրաքիմիական հետազոտությունների իրականացման առաջնահերթությունների շարքում աշխարհագրական գիտությունների թեկնածուն, նախ և առաջ, նշում է հասարակության խոցելի խմբերից երեխաներին ուղղված հետազոտությունները, որոնք առաջին հերթին վերաբերում են մանկապարտեզների ու խաղահրապարակների տարածքների անվտանգության գնահատմանը. «Հատկապես խաղահրապարակ կամ մանկապարտեզ կառուցելուց առաջ, որպեսզի իմանանք՝ տվյալ տարածքն աղտոտվա՞ծ է, արդյոք, և եթե այո, ապա ինչ տարրերով, պետք է երկրաքիմիական հետազոտություններ արվեն։ Նշեմ, որ մենք հետազոտել են Երևանում գործող մանկապարտեզների տարածքների հողն ու փոշին, որոնց հետազոտության արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների մոտ 30 տոկոսի հողերն աղտոտված են այս կամ այն տարրով։ Բացի այդ, իմ ասպիրանտը հետազոտել է նաև մանկապատեզների շենքերի ներսում առկա փոշին, ու պարզվել է, որ ծանր մետաղների պարունակությունները դրանում ավելի շատ են, քանի որ շենքի ներսում արդեն իսկ որոշ չափով դրսի աղտոտված օդին գումարվում է նաև պատուհանների, պատերի ներկում, մաքրող միջոցներում առկա ծանր մետաղները»։

Ստեփանակերտը` աշխարհի ամենամաքուր քաղաքների շարքում

Առայսօր հետազոտված բնակավայրերից ամենաղտոտվածների շարքում Երևանի ընդգրկվելը, Լիլիթի խոսքով, պայմանավորված է նրանով, որ մաքրման համար ոչ մի գործողություն չի արվել ո´չ արդյունաբերական ձեռնարկությունների շահագործման ընթացքում, ո´չէլ դրանից հետո, իսկ ծանր մետաղների առումով բնությունն ինքնամաքրման մեխանիզմներ չունի, դրա համար էլ, անկախ Երևանի սոցիալ-տնտեսական իրավիճակից, ծանր մետաղները դարձել են այս քաղաքի մշտական աղտոտիչները:

Հետազոտված` Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից աղտոտման ծագման և աղբյուրների առումով տարբերվող իրավիճակ է Հայաստանի հանքարդյունաբերական կենտրոններում, քանի որ այստեղ որոշ տարրերի բնական բարձր ֆոնային պարունակությունների հետ միասին, հանքի շահագործումից հետո երկրի մակերևույթ են դուրս գալիս տնտեսական նշանակություն չունեցող, սակայն հանքաքարում առկա փոքր պարունակություններով և բարձր տոքսիկությամբ առանձնացող տարրեր, որոնք մտնում են բնական շրջապտույտի մեջ և տարբեր ուղիներով հասնում մինչև սննդային շղթա: Էկոկենտրոնի գիտական գծով փոխտնօրենը ցավով է նշում նաև այս փաստը։

Հայաստանի քաղաքների ու մայրաքաղաքի երկրաքիմիական պատկերը որքան մտահոգում, Ստեփանակերտի պատկերը նույնքան սփոփում է Լիլիթին ու իր գործընկերներին, ովքեր արդեն 5-6 տարի է շրջակա միջավայրի երկրաքիմիական հետազոտություններ են անցկացնում նաև Արցախի տարածքում։ «Ստեփանակերտն իմ 19 տարվա աշխատանքային փորձի ընթացքում գիտական հետազոտման տեսանկյունից «ամենաանհետաքրիր» քաղաքն է, քանի որ ամենամաքուրն է։ Աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը լինելով` Ստեփանակերտը կարող է զբոսաշրջային կենտրոն դառնալ, մենք այդ մասին նաև Արցախի վարչապետի հետ հանդիպմանն ենքն շել»,-ոգևությամբ ասում է երիտասարդ գիտնականը։

Ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախն ունի զբոսաշրջային և մաքուր գյուղատնտեսության մեծ պոտենցիալ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դեռ մաքուր են Արցախի գետերի ջրերը, մասնագետն է փաստում։ Որոշ խնդիրներ են ֆիքսվել, թերևս, որոշ լեռնահանքային հատվածներում. դա էլ Արցախում արտադրված մեղրի հետազոտության արդյունքում են պարզել։ Վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են, որ կարիք կա ուսումնասիրելու Արցախում գործող հանքալեռնային արդյունաբերական տարածքների երկրաքիմիական իրավիճակը` հաշվի առնելով հայաստանյան բարդ իրավիճակը: Բայց, ինչպես վստահեցնում է Լիլիթ Սահակյանը, դա չի խանգարում պնդել, որ Արցախն ապրելու և այցելելու համար լավագույն վայրերից մեկն է։

Հետազոտությունները, որը Հայաստանի գիտության պետական կոմիտեի աջակցությամբ և Էկոկենտրոնի ղեկավարությամբ իրականացնում է Արցախի գիտական կենտրոնը, շուտով ամփոփ տեսքով տեղ կգտնեն միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերից մեկում։ Հետազոտությունների հասցեն՝ Արցախի հանրապետությունը, հենց այդպես աստիճանաբար մտնում է նաև միջազգային գիտական հարթակ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Հրատապ. Մայր ու մանուկ բերման են ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին Ազա՞տ, թե արժեզրկված խոսք «Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները Կորեան շահագրգիռ է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ. Հայաստանում Կորեայի դեսպան Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան Մահացել է Սուդանի նախկին նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել Ամենայն Հայոց կաթողիկոսը նշանակալի է համարում ՀՀ ԳԱԱ դերը հիմնարար գիտությունների զարգացման գործում Արարատի մարզի վեց համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով հերթական վճիռները Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին Ես գործ չեմ ունեցել ու չունեմ. Ծառուկյանը՝ Քոչարյանի հետ կապ ունենալու մասին Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ղրիմի ղեկավարը հայտնել է Կերչի հրաձիգի համախոհների մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին Ներկայացվել են ՀՀ վարչական դատարանի նորանշանակ դատավորները Թրամփը Սաուդյան Արաբիային կարևոր դաշնակից է որակել Զոհրաբ Մնացականյանն էական է համարում Ջոն Բոլթոնի այցը Հայաստան Նախընտրական շրջանում կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ աշխատի. Նիկոլ Փաշինյան Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա. Զոհրաբ Մնացականյան Օսիպյանը բացառում է ԱԺ արտահերթ ընտրություններում ոստիկանության վարչական ռեսուրսի օգտագործումը ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ.ՀՀ ԱԳ նախարար Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նախագահ Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Կառավարությունը հավանություն տվեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագրի վավերացմանը Նախնական տվյալներով՝ Կերչի պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան «168 Ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից «Ժամանակ». Վարդան Օսկանյանի անունը ևս շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով «Հրապարակ». Էնրիկո Ապրիամովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդակա՞ն «Հրապարակ». Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա «Փաստ». Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին «Ժողովուրդ». Եթե Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan