Ադրբեջանի ԶՈւ-ն 2017-ին կորցրել է 59 զինծառայող. «Խազար»-ը բացահայտում է ադրբեջանական կողմի կորուստները

Ադրբեջանի ԶՈւ-ն 2017-ին կորցրել է 59 զինծառայող. «Խազար»-ը բացահայտում է ադրբեջանական կողմի կորուստները

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտն իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը 2017թ-ին կորցրել են 59 զինծառայող:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական զինված ուժերում գրանցված 59 կորստից 19-ը գրանցել է ռազմական գործողությունների ժամանակ, իսկ 40-ը` խաղաղ պայմաններում:

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի փոխանցմամբ` 2017-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ 17 զինծառայող:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում