AM | RU
USD
EUR
RUB

Բենզինի, դիզվառելիքի և սեղմված բնական գազի գնաճն ամբողջությամբ պայմանավորված է հարկային դրույքաչափերի փոփոխությամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: Այս մասին տեղեկացրին պետական գերատեսչությունից: Համաձայն պարզաբանման` ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գերիշխող տնտեսվարողներից ստացված փաստաթղթերի հիման վրա կատարել է համապատասխան ուսումնասիրություն՝ պարզելու, թե որքանով են տեղի ունեցած գնային փոփոխությունները համահունչ հարկային դրույքաչափերի փոփոխություններին:

«ՏՄՊՊՀ մանիտորինգի համաձայն ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: Անդրադառնանք յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով իրականացված ուսումնասիրություններին՝ առանձին:

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային նոր օրենսգիրքը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ գործող հարկային կարգավորումների դաշտում: Կատարված փոփոխությունները վերաբերում են նաև որոշ ապրանքատեսակների գծով հարկային դրույքաչափերին: Այդ ապրանքների շարքում առավել կարևոր և սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներից են նաև բենզինը, դիզելային վառելիքը և բնական սեղմված գազը:

2018 թվականի հունվարից բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը ավելացել է 1 տոննայի հաշվով 15 հազար դրամով: Եթե նախկինում 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում էր 25 հազար դրամ, ապա ներկայում այն կազմում է 40 հազար դրամ: Բացի այդ, մինչ 2018 թվականը մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը կազմում էր 120 հազար դրամ, իսկ ներկայում այն կազմում է 135 հազար դրամ:

Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա նշենք, որ մինչ 2018 թվականը դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից: Իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35 հազար դրամ: Արդեն ընթացիկ տարվա հունվարից, դիզելային վառելիքի համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմելու է 13 հազար դրամ, այսինքն այս մասով տեղի է ունեցել նվազում, սակայն, միաժամանակ դրան զուգահեռ, դիզելային վառելիքի ներմուծումը և իրացումը այսուհետ ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ինչը նախկինում չի եղել: Հաշվի առնելով, որ ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաև դիզելային վառելիքի մաքսային արժեքից և իրացման գներից, ուստի հիմնվելով այս ցուցանիշների վրա, հաշվարկները ցույց են տալիս, որ չնայած մաքսային սահմանին ակցիզային հարկի նվազեցում է տեղի ունեցել, որը կազմել է 1 լիտրի հաշվով 14 դրամ, սակայն իրացման փուլում ԱԱՀ-ով հարկումը ավելացրել է հարկային բեռը: Ընդհանուր հաշվով դիզելային վառելիքի ներմուծման և իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 դրամով:

Չնայած այն հանգամանքին, որ սեղմված բնական գազի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, սակայն, նկատի ունենալով շուկայի կարևորությունը և սոցիալական նշանակությունը, ՀՀ Մրցակցային մարմինը համապատասխան վերլուծություններ է իրականացրել նաև այս շուկայում: Այսպես. 2018 թվականի հունվարից այս ապրանքատեսակի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը կազմում է 1000 խ.մ-ի համար 25 հազար դրամ: Նախկինում այն կազմում էր 8 հազար 330 դրամ: Այսինքն, 2018 թվականի հունվարից 1000 խ.մ սեղմված բնական գազի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը ավելացել է 16 հազար 670 դրամով: Հաշվի առնելով, որ նշված գումարին ավելանում է նաև ԱԱՀ-ն, որը կազմում է շուրջ 3 հազար 300 դրամ 1000 խ.մ գազի համար, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով հարկերի ավելացումը կազմում է շուրջ 20 հազար դրամ 1000 խ.մ-ի համար»,-ասված է պարզաբանման մեջ:

Լրահոս
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարական այդպես էլ անկատար մնաց «Հրապարակ». Մարտունու քաղաքապետարանի վրա նոր տարին թանկ է նստել «Հրապարակ». Ապագա նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին «Ժողովուրդ». ՊՆ համարներով կարող են ազատ երթևեկել միայն գործող վարչության պետերը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժամանակ». Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ «Հրապարակ». Աշոտ Մանուկյանը կտնօրինի «Տաշիր գրուպ»-ի էներգետիկ ոլորտը «Հայկական Ժամանակ». «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միանալու են «Ելք»-ի բողոքի ակցիային «Ժամանակ». Լևոն Յոլյանը ցանկանում է վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին «Ժամանակ». Ռալֆ Յիրիկյանը կա­րող է լինել ՀՀ նախագահի թեկ­նածուների շարքում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է Հայաստանը պատմական փաստաթուղթ ընդունեց Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Հանրային վայրերում անշարժ ու շարժական տեսանկարահանող նոր սարքեր են լինելու Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Վաչե Գաբրիելյանը հիմնավորեց 2.6 տոկոս գնաճի մասին հայտարարությունները Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և ընթացիկ տարվա ծրագրերին Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով անցնող տարում ծախսվել է 21.3 մլրդ դրամ Արցախի կառավարությունը խթանելու է արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում նախագահի թեկնածուների անուններ հնչեցնելուց Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Պյոտոր Սվիտալսկին կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լավագույնս իրականացումը ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը Կարեն Կարապետյանն անդրադարձել է բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացմանը Թուրքիայի ԶՈւ-ն թուրք-սիրիական սահմանը հատել ցանկացող 771 անձի է ձերբակալել Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը. Արմեն Աշոտյան Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել ՀՀ վարչապետը Իրանի հետ առևտրաշրջանառության թռիչքային աճի ապահովման մեծ ներուժ է տեսնում Թուրքիան Աֆրինից հետո կարող է գործողություններ սկսել սիրիական Մանբի բնակավայրում. Մևլութ Չավուշօղլու Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan