AM | RU
USD
EUR
RUB

Վաչե Գաբրիելյանը հիմնավորեց 2.6 տոկոս գնաճի մասին հայտարարությունները

 
 

Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց, թե ինչ հաշվարկների հիման վրա է հայտարարվում 2.6 տոկոս գնաճի մասին: Փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանում որոշ ապրանքների գների բարձրացմանը զուգահեռ դրանց հակակշիռ հանդիսացող ապրանքների գների նվազման դեպքերը, ինչը հանգեցրել է ընդհանուր 2.6 տոկոս գնաճի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին, Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ գնաճը վերաբերվում է սպառողական զամբյուղին, իսկ սպառողական զամբյուղն ընդգրկում է լայն սպառման ապրանքները և արտացոլում է ազգաբնակչության սպառումը:

«Երբ մենք ունենք առանին ապրանքների թանկացումներ, որոնք ոչ ցանկալի երևույթ են, միևնույն ժամանակ մենք ունենք գների նվազում մի շարք ապրանքների մասով: Ես նշեմ մի քանիսը, որոնք հակակշռում են թանկացած ապրանքներին, ինչի արդյունքում մենք ունենք 2.6 տոկոս գնաճ: Հավի մսի գինը նվազել է 22 տոկոսով, ձեթի գինը՝ 5 տոկոսով, բարձր տեսակի ալյուրի գինը՝ 6 տոկոսով, ոսպի գինը՝ 37 տոկոսով, հնդկաձավարի գինը՝ 52 տոկոսով, թթվասերի գինը՝ 4 տոկոսով և այլն: Սրանք ևս լայն սպառման ապրանքներ են, այս ապրանքների գները նվազել են և հակակշիռ են հանդիսանում թանկացած ապրանքներին, որի արդյունքում մենք ստանում ենք 2.6 տոկոս գնաճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը նաև հայտնեց, որ բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի շուկաներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ապրանքատեսակների մասով թանկացումները, որոնք կապված են Հարկային օրենսգրքով այդ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հետ, սպասվածից շատ չեն եղել: «Ստուգումներ են անցկացվել բոլոր գազալցակայաններում, ինչի արդյունքում միայն 7 գազալցակայանում է սեղմած գազի գինը 210 դրամի փոխարեն 220 դրամ եղել: Տվյալները փոխանցվել են տնտեսական մրցակցության պետական պաշտպանության կոմիտե, ինչից հետո այդ գազալցակայաններում ևս սեղմած գազի գինը սահմանվել է 210 դրամ»,- եզրափակեց Վաչե Գաբրիելյանը՝ շեշտելով, որ այս ոլորտներում տնտեսվարողների կողմից հարստահարման դեպքեր չեն գրանցվել:

Լրահոս
Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան Հայաստանը չի զրկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու հնարավորությունից. Զոհրաբ Մնացականյան Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Մեր դեմ կանգնած ուժերը հստակ են․ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսից. «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն Արա Սաղաթելյանը մասնակցել է խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացման թեմայով միջազգային համաժողովի ՄԻՊ-ը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ԵԽ և ՄԱԿ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՄԻՊ-ը կաշխատի արտակարգ ռեժիմով Բարսեղյանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը Թեժ քննարկումներ Ազգային ժողովում. ՀՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին կարևոր նախագծի քվեարկությունը Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալող մի շարք մտավորականներ են ոստիկանություն բերման ենթարկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Ջիբրալթարի դեմ խաղում Սինգապուրի վարչապետը չեղարկել է հանդիպումը Պուտինի հետ՝ նրա ուշանալու պատճառով Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով Կաթողիկոսին պետական պաշտպանության հատուկ լիազորություն տալու մասին օրինագիծն ԱԺ-ում բավարար ձայներ չստացավ Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը Ազգային ժողովում մի շարք օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար ձայներ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Փարիզում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները շարունակվում են Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է «Փաստ». ԿԳՆ-ում քաոս է «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի ներկայիս պատգամավորներից ովքե՞ր չեն ընդգրկվել ԲՀԿ ցուցակում «Հրապարակ». «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները «Հրապարակ». 6 մլն դրամով տուգանվել է Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» «Ժամանակ». ՀՀԿ-ի համար «տասովկա» արած Աշտարակի քաղաքապետը, լծվել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին «Հրապարակ». Ինչու է ազատվել աշխատանքից ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը «Ժողովուրդ». Համամասնականով մասնակցելու հայտ ներկայացրածների թիվը, նախորդի համեմատ շատ է «Իրատես». ԼԳՏԲ-կան բռնկումները խիստ մոդելավորված պայքարի «գրագետ» դրսևորում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan