Ղազախստանում այրվել է ավտոբուս. զոհվել է 52 մարդ

Ղազախստանում այրվել է ավտոբուս. զոհվել է 52 մարդ

Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեում առայժմ չեն մեկնաբանում երկրի արեւմուտքի ավտոճանապարհներից մեկում ավտոբուսի բռնկման պատճառները, ինչի հետեւանքով զոհվել են Ուզբեկստանի 52 քաղաքացիներ: Ընդսմին, նախնական տեղեկատվության համաձայն, ավտոբուսն ուղեւորվում Էր Ռուսաստան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը:

«Առայժմ մենք ոչ մի վարկած չենք դիտարկում: Այդ կապակցությամբ ոչ մի մեկնաբանություն առայժմ չկա»,-ասել Է նա, պատասխանելով այն հարցին, թե կարող Էր արդյոք ավտոբուսի բռնկման պատճառը լինել հրկիզումը կամ պայթյունը: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Ղազախստանում 52 մարդ Է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով:

«Նախնական տվյալներով՝ տուժել Է 57 մարդ: 52 մարդ զոհվել Է, հինգին հաջողվել Է դուրս պրծնել այրվող ավտոբուսից: Ավտոբուսի բռնկումը տեղի Է ունեցել Սամարա–Շիմքենտ ատվոմայրուղում՝ Կալիբայ ավանից 10 կմ, Աթոբայից 320 կմ հեռավորության վրա»,- ասված Է «Ղազինֆորմ»-ի հաղորդագրության մեջ:

Հրդեհի վայր են ուղարկվել աղետների բժշկության կենտրոնի, Իրգիզի շրջանի հրշեջ ծառայության աշխատակիցներ: Արտակարգ իրավիճակների դեպարտամենտում օպերատիվ շտաբ Է կազմակերպվել մարզի ակիմի տեղակալի ղեկավարությամբ, գործում Է հոգեբանական ծառայության թեժ գիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում