AM | RU
USD
EUR
RUB

Ժոնաթան Լաքոտը միջազգային գագաթնաժողովի անցկացմամբ ակնկալում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդում

 
 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ակնկալում է, որ Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը կամրապնդի ֆրանկոֆոնիայի դիրքերը Հայաստանում: Նա նշեց, որ այդ հարցում ակնկալում է նաեւ տեսնել ՀՀ իշխանությունների ներգրավվածությունը:

«Սա ի լրումն է մեկ այլ փաստաթղթի. խոսքը վերաբերում է լեզվի մասին դաշնագրին, որը Հայաստանը ստորագրեց 2012 թվականին: Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանին տրվեց հնարավորություն ճանաչվել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Այդ փաստաթղթի ստորագրումը նշանակում է հայկական կրթական հաստատություններում ֆրանսերենին հատկացվող տեղի ու դերի խորացում: Սա նշանակում է TV5 հեռուստաալիքի ավելի ընդարձակ հեռարձակման ապահովում, թե ՛փողոցներում, թե՛ կրթական, թե՛ մշակութային օջախներում ֆրանսերեն բացատրությունների ապահովում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ժոնաթան Լաքոտը՝ ընդգծելով, որ ֆրանկոֆոնիան միայն ֆրանսերեն լեզուն օգտագործելը չէ, այդ միջազգային կազմակերպությունը քաղաքական կառույց է, ժողովրդավարության խթանում է, մարդու իրավունքների, իրավական պետության, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության խթանման ջատագով լինելն է:

Նա կարեւորեց այն, որ գագաթնաժողովը տեղի է ունենալու հենց Երևանում: «Այն կկայանա մի երկրում, մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ ֆրանսերենը, ֆրանկոֆոնիան այնքան էլ մեծ ճանաչվածություն չունեն, եւ մեր նպատակը Երևանում գագաթնաժողովի կազմակերպման միջոցով ֆրանկոֆոնիայի հեղինակության տարածումը, բարձրացումն է հենց Հայաստանից: Մեզ համար կրկնակի հետաքրքրություն և իմաստավորված է ֆրանկոֆոնիայի արժեքները նախ Հայաստանում տարածելը, որպեսզի մեր որդեգրած արժեհամակարգը ավելի մեծ հեղինակություն կարողանա վաստակել այս տարածաշրջանում»,- նշեց Ժոնաթան Լաքոտը՝ հիշեցնելով, որ Երևան են հրավիրված «Ֆրանկոֆոնիա» միջազգային կազմակերպության 84 անդամ երկրներ, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ: «Գագաթնաժողովի ընթացքում նախատեսված է նաև տնտեսական ֆորում, որովհետև ֆրանսերենը տնտեսական ինտեգրման բավականին հզոր վեկտոր է իրենից ներկայացնում: Ֆրանկոֆոնիան մի մեծ ճանապարհորդություն է, և երբ պատրաստվում ես դրան, այն քեզ հնարավորություն է տալիս ընկղմվելու տարբեր մշակույթների մեջ․ երբ սովորում ես ֆրանսերեն, որդեգրում ես որոշ արժեքներ քեզ համար, և, բնականաբար, երբ ներգրավված ես լինում, քեզ համար մատչելի են լինում գիտական, մշակութային, տնտեսական ոլորտները»,- եզրափակեց դեսպանը:

Լրահոս
«Ոչ պաշտոնական դիվանագիտություն». Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման հետքերով… Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով Արմեն Աշոտյան. «Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ» Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին Մուրմանսկում Տու-22Մ3 ռմբակոծիչ է աղետի ենթարկվել Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել Նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan