AM | RU
USD
EUR
RUB

Կոչվում է «Ձիթենու ճյուղ»

 
 

Նախօրեին թուրքական օդուժը Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում թիրախ է դարձրել Աֆրին քաղաքում եւ արվարձաններում գտնվող քրդական դիրքերն ու օբյեկտները։

Ինչպես նշել ենք, Անկարան դեռեւս 2017թ. նոյեմբերին էր պատրաստվում ներխուժել Սիրիայի հյուսիս եւ, առաջին հերթին, Աֆրին, որը 2012—ից ի վեր գտնվում է Քրդական ժողովրդի պաշտպան միավորներ ուժերի վերահսկողության տակ։ Հարձակմանը մասնակցել է թուրքական օդուժի 72 կործանիչ, ըստ թուրքական կողմի՝ իրականացնելով 100 հարձակում, նախանշված 113 օբյեկտներից 108—ը ոչնչացվել է։ Գործողությունների նպատակը, որոնք Անկարան անվանել է «Ձիթենու ճյուղ», իր երկրի հարավային սահմանները «ահաբեկիչներից մաքրազարդելն է» հայտարարել։ Ի դեպ, թուրքական ցամաքային ուժերին միացել են նաեւ այդ երկրի բազմակողմանի աջակցությունն ու հովանավորությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման ուժերը։ Քրդական կողմը հայտարարել է, որ ռմբակոծությունների հետեւանքով 10 մարդ է զոհվել, ընդ որում՝ 7 խաղաղ բնակիչ։ Միաժամանակ շեշտել է, որ Թուրքիայի ագրեսիայից պաշտպանելու են իրենց գյուղերն ու քաղաքները։ Պաշտոնական Դամասկոսը, խստիվ դատապարտելով Թուրքիայի ռազմական ոտնձգությունները, սպառնացել է, որ այդ երկրի սահմանները հատող ռազմական ինքնաթիռները թիրախ կդարձնի եւ թուրքական ուժերին կվերաբերվի որպես ագրեսորի։ Իրանը եւս դատապարտելով Թուրքիայի ռազմական գործողությունները, պահանջել է անհապաղ դադարեցնել՝ շեշտելով, որ դրանք հղի են ծայրահեղականների ակտիվացմամբ եւ իրավիճակի վատթարացմամբ։

Ինչպես հայտնի է, «Ձիթենու ճյուղ» գործողությունների համար պատրվակ է հանդիսացել ԱՄՆ—ի գլխավորած հակադաիշական կոալիցիայի կողմից Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց սահմանապահ գվարդիա ստեղծելու հայտարարությունը, որի 50 տոկոսը կազմելու են քրդերը։ Այս առնչությամբ բացասական դիրքորոշում էր հայտնել Սիրիան՝ այն համարելով իր երկրի ամբողջականության դեմ ուղղված խայտառակ հարձակում եւ միջազգային օրենքների խախտում։ Իրանի ԱԳ նախարարությունը եւ նախագահ Հասան Ռուհանին եւս հանդես եկան քննադատող հայտարարությամբ։ Ռուսաստանը մտահոգություն հայտնեց, որ դա կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսի մի զգալի հատվածի մասնատմանը։

Սակայն, ինչպես սպասելի էր, առավել բուռն էր Թուրքիայի հակազդեցությունը. Անկարան սահմանապահ ուժերի ձեւավորումը անվանեց ահաբեկչության բանակի ստեղծում եւ հայտարարեց, թե նման բան թույլ չի տա եւ կհարձակվի Աֆրինի վրա։ Ստեղծված իրավիճակում Անկարայի սպառնալիքները փորձագետները «կրակի հետ խաղալ» գնահատելով, հիմնականում շեշտում են, որ, առանց ԱՄՆ—ի համաձայնության կամ լռության, Թուրքիան նման քայլի չէր դիմի։

Մյուս կողմից՝ փորձագետներից ոմանք նշում են, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի եւ գաղտնի ծառայությունների պետերը Ռուսաստան կատարած այցի ընթացքում բանակցել են այդ հարցի շուրջ՝ ընդգծելով, որ ստացել են Մոսկվայի համաձայնությունը։ Այսուհանդերձ, Ռուսաստանը Թուրքիայից պահանջել է վերջ դենել Սիրիայում ռազմական գործողություններին։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի ԱԳ նախարարը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ—ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերն այս առնչությամբ հեռախոսազրույց են ունեցել։

Անդրադառնալով «Ձիթենու ճյուղ» գործողությունների միջազգային արձագանքներին, նշենք, որ եթե Իրանը միակ երկիրն է, որ դատապարտել է դրանք, ապա Ադրբեջանը միակն է, որ աջակցություն է հայտնել ինքնիշխան երկիր ներխուժելու համար։ Բաքուն նաեւ մաղթել է, որ այսուհետ Թուրքիայի բնակչությունը դավաճանական ահաբեկչության զոհ չդառնա։ Իսկ տարբեր երկրներից առավելապես հնչել են մտահոգություններ։

Գերմանիայի ԱԳ նախարարությունը, մտահոգություն հայտնելով Թուրքիայի ռազմական գործողությունների առնչությամբ, կողմերին զսպվածության կոչ է արել։ Միաժամանակ նշել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները պետք է ուղղված լինեն այն ուժերի դեմ, որոնք ընդգրկված են ՄԱԿ—ի ահաբեկչական խմբերի ցանկում։ Իսկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդից պահանջել է Թուրքիայի հարձակումից հետո Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով արտահերթ նիստ գումարել։

Թուրքիան, փաստորեն, Սիրիայի հյուսիսում իր ռազմական գործողությունների նոր ճակատ բացելով, միաժամանակ հայտարարել է, որ այն երկրները, որոնք դեմ են «Ձիթենու ճյուղի» գործողություններին, ահաբեկչության հովանավոր են։ Էրդողանը, Սիրիա ներխուժելը անվանելով «ազգային պայքար», նախազգուշացնել է այդ երկրի խորհրդարանում երկրորդ ընդդիմադիր խմբակցությանը՝ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավար կուսակցությանը, նշելով, որ եթե երկրի ներսում որեւէ մեկը դեմ հանդես գա «Ձիթենու ճյուղ» գործողությանը, կոչնչացվի։

Մանրամասները՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Լրահոս
ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոններին խախտող պաշտոնյաների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի Գյուղացիները տեսախցիկով օդապարիկի տեղ են դրել հեռակառավարվող խաղալիքը Ուելսի արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին կոչ է անում իր որդու նման ծառայել Հայոց բանակում «Յունիվերս» լեզվի կենտրոնն առաջարկում է հատուկ դասընթաց ամռան երեք ամիսների համար Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում Հայաստանում անձրևները կշարունակվեն, օդի ջերմությունը կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ «Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտված օրինախախտումներին Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն. Նիկոլ Փաշինյան Վարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակում էլթոն Ջոնը ժամանեց Հայաստան Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների համար պատասխանատու է միայն այդ կազմակերպությունը. Տարոն Մարգարյան Պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն. Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է հայաստանյան վերջին զարգացումներին Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին Տարոն Մարգարյանը տրամադրված չէ հրաժարականի Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ.ՀՀ ԱԳ նախարար Պայթյուն է տեղի ունեցել ձայնային ազդանշանների տեղադրման կետում ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ «Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր Մարզերում բժիշկների պակաս կա. ուսանողների հետ պայմանագիր կկնքվի, որ ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մարզային բուժհիմնարկում Կրթության, գիտության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա. Արայիկ Հարությունյան Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ Դավթյանին ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Փրկարարները կանխել են 49-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Մեքսիկայի, Կուբայի և ԱՄՆ Ֆլորիդա նահագնի ուղղությամբ շարժվում է «Ալբերտո» փոթորիկը Մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին «Ժամանակ». Ամենաշատ կալանավորվածները Սամվել Ալեքսանյանի ընկերություններից են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan