«Փաստ». Աշոտ Մանուկյանը նոր աշխատանք կունենա

«Փաստ». Աշոտ Մանուկյանը նոր աշխատանք կունենա

Երբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական տվեց, բոլորը զարմացան: Մեր երկրում ոչ ոք պաշտոնից ինքնակամ չի հրաժարվում: Տասը տարին մեկ նման դեպք լինում է կամ չի լինում: Այս մասին գրել է «Փաստ»-ը:

«Պարզվում է, որ Աշոտ Մանուկյանին նոր աշխատանք են առաջարկել: Առաջիկա օրերին նա կղեկավարի «Տաշիր Գրուպի» «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 24–ի կառավարության նիստում որոշվեց «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ի հավատարմագրային կառավարմանը: Ի դեպ՝ կառավարության անունից «Տաշիր Կապիտալի» հետ այդ պայմանագիրը կնքել է հենց Աշոտ Մանուկյանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում