AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի իշխանություններն իրենց մտցրել են փակուղի. Էդուարդ Շարմազանով

 
 

Ադրբեջանը գրեթե ցանկացած լուրջ միջազգային իրադարձությունից հետո պատասխանում է սադրանքով: Դա եղավ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո, նաև ժնևյան հանդիպումից (2017թ. հոկտեմբերի 16-ին-խմբ.) հետո, դա եղավ նաև հիմա: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

«Այս քայլով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, ցույց է տալիս, որ իրենց ղեկավարները բանակցային սեղանի շուրջ ասում են մի բան, բայց իրականում նրանք դարձել են իրենց մաքսիմալիստական քաղաքականության զոհը: Իրենք են իրենց մտցրել փակուղի»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում նշեց, որ միջազգային հանրությունը պետք է օգնի, որ Ադրբեջանի իշխանությունները դուրս գան մաքսիմալիստական վիճակից: Էդուարդ Շարմազանովի խոսքով, պետք է օգնի, սակայն կա մի ճշմարտություն` անհնար է օգնել մեկին, ով դա չի ցանկանում:

«Այստեղ խնդիրը Ադրբեջանի ղեկավարության ուղեղներում է: Իրենք դարձել են հայատյաց, ռասիստական քաղաքականության զոհը: Ես չեմ ուզում կրքերը շատ բորբոքել, բայց մի պարզ բան ասեմ: Եթե այսօր բացեք ադրբեջանական դասագրքերը, պաշտոնական կայքերը և նայեք 30-ականներին հիտլերյան առաջնորդների ելույթները, ապա կտեսնեք, որ Գեբելսը, Հիտլերը փոխվել են Ադրբեջանի պաշտոնյաներով: Պարզապես Գեբելսն ու Հիտլերն այդ կոչերն անում էին հրեաների դեմ, այսօր Ադրբեջանի ղեկավարությունը նման ռասիստական կոչեր անում է հայերի դեմ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, դրա վառ ապացույցը Ջուղայում տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումն է: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այդ մարդիկ նույնիսկ անշունչ քրիստոնեական քարերի նկատմամբ չեն կարողանում իրենց թշնամանքը զսպել:

«Ես համոզված եմ, որ թե դիվանագիտական, թե ռազմական միջոցներով հայկական բանակը կարող է հավասարակշռությունը պահել: Եթե շահագրգիռ կողմերն այս տարածաշրջանում ուզում են երկարատև խաղաղություն, ապա պետք է Ադրբեջանին, ես չգիտեմ հասկացնելով է, սանկցիաներով է, ճնշումներով է, բերել կառուցողական դաշտ»,-նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, նման սադրանքները երբեք չեն կարող ազդել Արցախի, Հայաստանի քաղաքացիների քաղաքական կամքի վրա: Ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել:

«Բոլոր սադրանքները որևէ խնդիր չեն կարող լուծել: Եթե իրենց զինվորի կյանքը որևէ արժեք չունի իրենց համար, ապա մեզ համար մեր զինվորի թեկուզ թեթև վիրավորում ամեն ինչից վեր է: Հայաստանի Արցախի քաղաքացու կյանքը ամենաթանկ արժեքն է»,-հավելեց նա:

Լրահոս
Կառավարությունը կայացրեց դատավորներին և ԲԴԽ անդամներին սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառելու որոշում Երբ այցելուն ավելին է, քան պարզապես գնորդը. Երևան Մոլը 5 տարեկան է Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Կառավարությունն Ազատամուտում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունեց Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Իմ քայլը» դաշինքին, ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին, ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հանրապետությունում մի շարք միջհամայնքային ավտոճանապարհներ փակ են Զախարովան ծաղրել է Պուտինի ուղերձին ՆԱՏՕ-ի արձագանքը «Ժողովուրդ». Պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին և գոհ չեն մնացել հանդիպումից «Հրապարակ». Վաշինգտոնը չեղարկե՞լ է Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ «Փաստ». Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը» «Ժամանակ». Եզրակացություն. լավ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը մնար վարչապետ «Հրապարակ». Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել քաղցկեղի անվճար բուժման ծրագիրը «168 Ժամ». Հերթը Հայաստանի իշխանություններինն է, ԵՄ-ն իր գործն իրականացրել է «Ժամանակ». Բենզինի գները Հայաստանում թանկանալու են «Ժողովուրդ». ՌԴ դեսպանի հանդիպումները կարելի է համարել ռուս խորհրդարանականների այցի շարունակությունը «Ժամանակ». Բոլոր իշխանությունների ժամանակ ճիշտ կողմնորոշվում են՝ ժամանակին հայտնվելով ճիշտ տեղում «Հրապարակ». Կառուցվածքային փոփոխության անվան տակ պաշտոնից ազատվել է Արտաշես Բեգլարյանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին. Սվիտալսկի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան Նաթանյահուն չեղյալ է հայտարարել Մոսկվա նախատեսված այցը ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար. Դավիթ Բաբայանը՝ Սեֆիլյանի կոչի մասին Պուտինը նշել է՝ ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման պատասխանը Երևանի խանութներից մեկի օտարալեզու ցուցանակի գրությունը վերանայելու համար Լեզվի կոմիտեն դիմում է դատարան Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Մաեստրո Մանսուրյան». երևանյան պրեմիերա Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Վախճանվել է բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ռոբերտ Քոչարյան. Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan