Էրդողանը հայտարարել է թուրքական զորքերի՝ մինչև Իդլիբ գնալու մասին

Էրդողանը հայտարարել է թուրքական զորքերի՝ մինչև Իդլիբ գնալու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը Սիրիայի տարածքում կարող են խորանալ ընդհուպ մինչև Իդլիբ: Այս մասին Էրդողանը խոսել է Քոջաելիում ելույթի ժամանակ:

Նշելով, որ սիրիական Աֆրինում թուրքական զինուժը շարունակում է գործողությունները՝ նախագահն ասել է. «Ալլահի թույլտվությամբ մենք հասնելու ենք մինչև Իդլիբ»:

Էրդողանը հայտնել է, որ գործողության շրջանակում իրենք ունեցել են 20 զոհ, փոխարենը ոչնչացրել են 394 «ահաբեկչի»:

Անտեսելով երկրի տարածքում շարունակվող բողոքի ցույցերն ու ընդդիմադիր ձայները, ովքեր հորդորում են դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ողջ «ազգը համախմբված է Աֆրինի գործողության շուրջ»:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում