Քըլըչդարօղլուն վերընտրվել է Թուրքիայի քեմալական կուսակցության ղեկավարի պաշտոնում

Քըլըչդարօղլուն վերընտրվել է Թուրքիայի քեմալական կուսակցության ղեկավարի պաշտոնում

Թուրք հայտնի քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուն հինգերերոդ անգամ վերընտրվել է երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Կուսակցության պատվիրակներից 790-ը ձայն է տվել Քըլըչդարօղլուի օգտին, իսկ նրա մրցակից Մուհարեմ Ինջեն ստացել է ընդամենը 447 ձայն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական հեռագիր է ուղարկել քեմալականների առաջնորդին՝ կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում