Իտալացի գործիչներն Էրդողանի այցը մեծ ամոթ են համարում. կազմակերպվում են բողոքի ցույցեր

Իտալացի գործիչներն Էրդողանի այցը մեծ ամոթ են համարում. կազմակերպվում են բողոքի ցույցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում դիմավորում են ցույցերով: Ինչպես հաղորդում է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը, մարդիկ հավաքվել են՝ բողոքելու Սիրիայում քրդերի դեմ Էրդողանի կողմից իրականացվող գործողությունների դեմ:

Էրդողանի անվտանգությունն ապահովելու, հնարավոր հարձակումներից խուսափելու նպատակով մոբիլիզացվել է իրավապահ համակարգի շուրջ 3500 աշխատակից: Նրա այցի առնչությամբ Հռոմի կենտրոնում արգելվել է ամեն տեսակ ցույցերի անցկացումը:

Այդուհանդերձ՝ հինգ քրդեր արդեն իսկ փորձել են քրդական դրոշներով մտնել Սուրբ Պետրոսի հրապարակ:

Իտալացի շատ քաղաքական և հասարակական գործիչներ ևս դեմ են արտահայտվել Էրդողանի այցին: Իտալիայի ձախերի կուսակցության առաջնորդ Նիկոլա Ֆրատոյանին հորդորել է երկրի իշխանություններին թիկունք դարձնել նրանց, ովքեր «ներկայացնում են արյունոտ և բռնի վարչակարգը»: Իսկ Եվրախորհրդի իտալացի պատգամավոր Մատեո Սալվինին ընդգծել է. «Թուրք ծայրահեղական Էրդողանին ընդունելն ամոթալի արարք է»՝ նշելով, որ Թուրքիան երբեք չպիտի մաս կազմի Եվրոպայի:

Ակնկալվում է, որ փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահը Վատիկանում կհանդիպի կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Նույն օրը Էրդողանը կվերադառնա Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում