Times.am | Արամ Անանյանը գովելի է համարել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու «Զարթոնք»-ի հետևողական աշխատանքը
AM | RU
USD
EUR
RUB

Արամ Անանյանը գովելի է համարել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու «Զարթոնք»-ի հետևողական աշխատանքը

 
 

Լիբանանի տեղեկատվության նախարարության հովանավորությամբ փետրվարի 5-ին Թեքեյան կենտրոնում մեծ շուքով նշվել է «Զարթոնք» օրաթերթի 80-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Վեհափառի ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Սմբատ Վրդ Սպունջյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքի ներկայացուցիչ` Պատրիարքական Փոխանորդ Գերապայծառ Գևորգ Եպիսկոպոս Ասատրյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, «Արարատ»-ի տնօրեն Անի Եփրեմյանը, «Զարթոնք»-ի ընթերցողներ և բարեկամներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Զարթոնք»-ի երկարամյա աշխատակից Ճենի Գրիգորյան-Բարսեղյանը`լավագույնը մաղթելով օրաթերթին:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Վեհափառի Օրհնության գիրն ընթերցել է Նորին Սրբության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Սմբատ Վրդ. Սապունջյանը:

««Զարթոնք»-ը համահայկական լրատվական համապատկերում. մտորումներ ապագայի լրատվության մասին» խորագրով ելույթում Արամ Անանյանն անդրադարձել է ժամանակակից լրատվական մարտահրավերներին դիմակայելու գործում լիբանանահայ լրատվամիջոցի գովելի հետևողական աշխատանքին, ինչպես նաև «Արմենպրես»-ի և սփյուռքում գործող լրատվամիջոցների համագործակցությանը: «Ավելի քան հինգ տասնամյակ առաջ` 1967 թվականին, երբ ստեղծվեց Բեյրութի հետ հեռատիպային կապը, և «Արմենպրես»-ը սկսեց սփյուռքի թերթերին մայրենի լեզվով լուրեր հաղորդել, «Զարթոնքն» այն առաջին պարբերականներից էր, որին Հայաստանի հեռագրական գործակալությունը ամեն օր թարմ տեղեկություններ է տրամադրել թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհի անցուդարձից: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ այդ պատմական իրադարձությունը նոր խթան հանդիսացավ Հայաստանի և սփյուռքի լրագրողների համար»,-նշել է տնօրենը:

Նրա խոսքով` արմենպրեսականների ժամանակի սերունդը հստակ գիտակցել է, թե ինչ ակնածանքով են Բեյրութի հայկական օրաթերթերի աշխատակիցները սպասել այդ լուրերին:

Շնորհավորելով օրաթերթի հոբելյանը` Անանյանը շեշտել է, որ այս տարի լրանում է պատմական հոբելյան` Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամատերի 100-ամյակները: ««Արմենպրես»-ը նույնպես անկախ Հայաստանի առաջին Հանրապետության զավակներից է և այս տարի դեկտեմբերին կդառնա հարյուր տարեկան: Այդ հոբելյանը մեզ համար նորարարական մոտեցումներ որդեգրելու և, որպես պետական համահայկական լրատվամիջոց, նոր փուլի մեկնարկ ազդարարելու առիթ է»,-ընդգծել է նա:

Արամ Անանյանը առաջիկայում «Արմենպրես»-ի և Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունների միջև կնքվելիք պայմանագրի շուրջ աշխատանքներն ամբողջացնելու հույս է հայտնել:

Լրահոս
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Տաջիկստանում կմասնակցեն ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ պատվիրակությունները Մոսկվայում քննարկելու են համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցեր Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում ՀՀ-ում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն կհիմնվի Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է. Արտակ Զեյնալյան ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Կարո Մարանդյանը դարձել է բրոնզե մեդալակիր ՀՀ ԱԺ նախագահ Արար Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ «Ժառանգություն»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը Արտակ Զեյնալյանը պարզաբանել է դատական գործերի և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայման կարգը Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է կատարվել. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբաև կբարձրանա 5-7 աստիճանով Դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան օգոստոսի 20-ին Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է (թարմացված) Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող Էր սխալ լինել. Զարիֆ Փաշինյանի ելույթը. «կոպեկ»֊ով գնվող դեսպոտիզմ Էդվարդ Նալբանդյան. «Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող» 6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար «Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք. Անգամ շարքային». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը Լեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan