Ադրբեջանցիները չհասկանալով… իրենց իջեցնում և մեզ բարձրացնում են, մենք բարձունքի վրա ենք. Ալեքսանդր Լապշին

Ադրբեջանցիները չհասկանալով… իրենց իջեցնում և մեզ բարձրացնում են, մենք բարձունքի վրա ենք. Ալեքսանդր Լապշին

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ուրախություն է հայտնել, որ իր հետ կատարվածը՝ Ադրբեջանում ձերբակալությունը ավելի է խթանել զբոսաշրջության զարգացումն Արցախում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Լապշինը գրել է իր անձնական puerrtto.livejournal.com բլոգում:

Լապշինը նշել է, որ կլանային քաղաքականություն վարող և ադրբեջանական ժողովրդի նավթային ռեսուրսները յուրացրած հանցագործ ռեժիմը չի կարող մարդկանց ուղղորդել, թե որտեղ ճանապարհորդեն, որտեղ ոչ:

Լապշինը հայտնել է նաև, որ իր լիտվացի և լատվիացի ընկերները ավարտել են Արցախի մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքները և որ, չնայած սեփական ռեսուրսներով նկարված լինելուն, ֆիլմը բավականին պրոֆեսիոնալ է:

«Բաքվի հեռուստաընկերության կայքում գրում են, որ ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը, ով ընկերների հետ նկարահանել է այդ ֆիլմը Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմում, ծառայում է հայկական քարոզչությանը և հայկական պատվեր է կատարում: Մարքեթինգի տեսանկյունից Ադրբեջանի ուշադրությունը համեմատաբար անհայտ բլոգերների նկատմամբ հետաքրքիր է: Մեզ բարձր մակարդակի բարձրացնելը լավ է, թե իմ համեստ անձի և թե ընկերներիս պարագայում: Այսպիսի գովազդի համար մարդիկ միլիոններ են վճարում, իսկ Ադրբեջանի քարոզչության նախարարի պաշտոնին նստեցրել են «հայ լրտեսին» (հայկական կողմի պատվեր կատարող անձին- հեղ.), և գործընթացն աշխատել է: Մինչ ադրբեջանցիները չհասկանալով հրապարակում են մեր մասին ամեն բան, դրանով իրենց իջեցնում և մեզ բարձրացնում են, մենք բարձունքի վրա ենք »,– նշել է բլոգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում