AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

 
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Եվրոպական միության հետ Ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ մեր երկիրը նախատեսում է որքան հնարավոր է արագ իրականացնել վավերացման գործընթացը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այդ հարցը բավականին մանրամասն քննարկել է նաև Դավոսում Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անհրաժեշտ համարել գործարար ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ առկա ներուժի իրացման նպատակով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ էստոնական բիզնեսի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու առումով՝ հաշվի առնելով մեր երկրի արտոնյալ առևտրային ռեժիմները:

Դեսպան Կաարելսոնը ևս կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստել համապատասխան միջոցառումների իրականացմանը: Վերջինս ընդգծել է, որ Էստոնիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների ընդլայնմամբ և խորացմամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի շուրջ Էստոնիայի փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

 

Լրահոս
Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը Սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan