Բասկետբոլիստ Կարեն Չիվիչյանը 25 միավոր վաստակեց «Սակրամենտո Սթեյթի» հետ խաղում

Բասկետբոլիստ Կարեն Չիվիչյանը 25 միավոր վաստակեց «Սակրամենտո Սթեյթի» հետ խաղում

Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականի անդամ Կարեն Չիվիչյանը հաջող մասնակցություն է ունեցել «Սակրամենտո Սթեյթի» հետ մրցավեճում:

NCAA-ի հերթական տուրում «Այդահո Սթեյթը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողը, 67-64 հաշվով առավելության հասավ «Սակրամենտո Սթեյթի» նկատմամբ: Կարեն Չիվիչյանը խաղադաշտում անցկացրեց 33 րոպե և վաստակեց 25 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանի «Նորթերն Կոլորադոն» 95-60 հաշվով հաղթանակի հասավ «Նորթերն Արիզոնայի» նկատմամբ:
Անդրե Սփայթ Մկրչյանը խաղադաշտում անցկացրեց 26 րոպե՝ վաստակելով 25 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում