Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կներկայացվի Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կներկայացվի Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը

Արդարադատության խորհուրդը որոշել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Հունվարի 25-ին Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ, Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է նոր ձևավորված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում